Այն հեռավոր ամռանը...
Այն հեռավոր ամռանը... ռուս.՝ В то далёкое лето | |
---|---|
Երկիր | ԽՍՀՄ |
Ժանր | դրամա |
Թվական | 1974 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Նիկոլայ Լեբեդև |
Սցենարի հեղինակ | Ֆելիքս Միրոներ |
Օպերատոր | Սեմյոն Իվանով |
Երաժշտություն | Վլադիմիր Մակլակով |
Կինոընկերություն | Լենֆիլմ |
«Այն հեռավոր ամռանը…» (ռուս.՝ «В то далёкое лето…»), խորհրդային գեղարվեստական ֆիլմ, որը հիմնված է Նադեժդա Նադեժդինայի «Պարտիզանուհի Լարան» պատմվածքի վրա, որը պատմում է Հայրենական մեծ պատերազմի ժամանակ Լենինգրադի 13-ամյա պարտիզանուհի Լարիսա Միխեենկոյի սխրանքի մասին։
Ֆիլմը ժողովրդականություն է վայելել 1970 թվականներին և մեծ արձագանք է գտել պիոներների շրջանում[1][2]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմի սյուժեն հիմնված է երիտասարդ պարտիզանուհի Լարիսա Միխեենկոյի սխրանքի և խիզախության պատմության վրա[3]։
Պիոներ Լարիսա Միխեենկոն 1941 թվականի ամռանը արձակուրդ է եկել տատիկի և հորեղբոր մոտ։ Պատերազմի սկսվելուց հետո նրա հորեղբայրը մտել է ոստիկանություն՝ տնից վռնդելով Լարիսային և տատիկին։ Լարիսան գնացել է պարտիզանների մոտ՝ դառնալով հետախույզ, սկսում է օգնել վիրավորներին։ Նա նաև զեկուցում է գյուղերում տիրող իրավիճակի մասին, որտեղ տիրում են գերմանացիները։ Ջոկատում Լարան հանդիպում է ջոկատի հրամանատարի օգնական Միշային. նրանք դառնում են ընկերներ։ Մարտի ժամանակ Միշան վիրավորվում է, և նրան ուղարկում են վիրահատության, իսկ Լարան մնում է, բայց հետո վերադառնում է տուն։ Փնտրելով Լարիսային՝ նացիստները նրա տատին տաում են պարետատուն։ Անվախ պիոները, իր հետ նռնակ վերցնելով, ինքն է գնում գերմանացիների մոտ։ Հարցաքննության ժամանակ նա նռնակ է նետում և պայթեցնում իրեն ֆաշիստների հետ միասին։ Ֆիլմի վերջին տեսարանում պիոներները երդվում են հավատարմորեն ծառայել հայրենիքին։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լարիսա Բարանովա – Լարիսա
- Օլյա Բոնդարևա – Լյուբա
- Լենա Օռլովա – Կլավա
- Վոլոդյա Մագդենկով – Միշա
- Անտոնինա Պավլիչևա – տատ
- Իգոր Եֆիմով – Տրոֆիմ
- Լիլիա Գուրովա – Ավդոտյա
- Յուրի Գոնչարով – ջոկատի հրամանատար, Յուրի Միխայլովիչ
- Նիկոլայ Գոդովիկով – հետախուզության պետ
- Պավել Պերվուշին – Եգոր պապ
- Էպիզոդներում
- Նիկոլայ Կրյուկով – Ռուդոլֆ
- Սերգեյ Կոշևարով – Խազով, պարտիզան
- Պ. Կադոչնիկով
- Վլադիմիր Լոսև
- Եվգենի Լեոնով (լուսագրերում՝ Բ. Լեոնովի)
- Կոլյա Մակարով (լուսագրերում՝ Ն. Մակարով)
- Կոնստանտին Մալախով
- Լյուբով Մալինովսկայա – Պաշայի մորաքույրը
- Ֆեոդոր Նալյոտով
- Ֆյոդոր Նիկիտին – Նիկոլայ Միխայլովիչ, ուսուցիչ
- Անատոլի Պոդշիվալով – գերմանացի զինվոր
- Վլադիմիր Սիդորով
- Վլադիմիր Սկորոպադ
- Լյուբով Տիշչենկո
- Վ. Տրուբիցին
- Ելենա Տոդորովա
- Գեորգի Տեյխ – գերմանացի օբեր-լեյտենանտ
- Մարինա Յուրասովա – Տատյանա, Լարիսայի մայրը
- Եֆիմ Կոպելյան – կադրից դուրս ձայն (լուսագրերում նշված չէ)
- Վլադիմիր Մարյանով – գնդի որդին (լուսագրերում նշված չէ)
Տարբերությունները գրքից
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գրքում Լարիսայի տարած նռնակը չի պայթում, և նրան գնդակահարում են։
- Գրքում գյուղում սպանվում է Լարայի ուսուցիչը, իսկ ֆիլմում նա ողջ է մնում։
- Գրքում Լարան ծանոթանում է Միշայի հետ պարտիզանական ջոկատում, իսկ ֆիլմում նրանք ծանոթացել են ավելի վաղ, քան նա միացել է ջոկատին։
- Գրքում նրանք ուզում էին ինքնաթիռով ուղարկել ոչ միայն Միշային, այլև Լարային, բայց նա փախչում է, իսկ հետո վերադառնում է ինքնաթիռի հեռանալուց հետո։
Արձագանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմը հակասական է ընդունվել քննադատների կողմից։ Նշելով ռեժիսորի՝ մանկահասակ դերասանների հետ աշխատելու ունակությունը, ինչպես նաև նրանց խաղը, «Спутник кинозрителя» ամսագրի սյունակագիր Ռ. Սոբոլևը գրել է. «Այսօր երեխաները շատ բան գիտեն, շատ բան են տեսնում և, հետևաբար, կգնահատեն միայն կինոարվեստի իրական աշխատանքը, այլ ոչ թե մելոդրամատիկ սվսվոցը։ Երեխաները պետք է իմանան այն գինը, որը վճարել են իրենց հայրերն ու պապերը Հայրենական պատերազմում։ Չի կարելի ստիպել ֆիլմի բոլոր հերոսներին խոսել նույն ծուռումուռ լեզվով․ երեխաները պետք է տիրապետեն ռուսաց լեզվի բոլոր հարստություններին։ Չի կարելի 41-րդ տարվա պարտիզաններին զինել մեր ժամանակների զենքով. երեխաները գիտեն տեխնիկան, այդ թվում՝ ռազմական, և չեն ընդունում «սխալը»[4]։
1975 թվականին ֆիլմը պարգևատրվել է Վ. Ի. Լենինի անվան համամիութենական պիոներական կազմակերպության կենտրոնական խորհրդի պատվոգրով[3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Марина Бережная — Мне помогает Лара Михеенко, журнал «Костёр», 1976, № 01, страница 55.
- ↑ Разведчица Արխիվացված 2016-03-04 Wayback Machine, из книги МУЖЕСТВО, ОТВАГА И… ЛЮБОВЬ. Сборник. М., «ПАЛЕЯ», 1997.
- ↑ 3,0 3,1 Ленфильм. Аннотированный каталог фильмов (1918-2003). 2004.
- ↑ Ромил Соболев, журнал «Спутник кинозрителя», сентябрь 1974 года
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- В то далекое лето // Энциклопедия кино. — 2010.
|