Այզենշտադի թեմ

Այզենշտադի թեմ (լատին․՝ Dioecesis Sideropolitana), Հռոմի կաթոլիկ եկեղեցու թեմ, գտնվում է Բուրգենլանդի դաշնային նահանգում[1]։ Կենտրոնը Ավստրիայի Այզենշտադ քաղաքում է։ Այզենշտադի թեմը մտնում է Վիեննայի միտրոպոլիայի մեջ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1922 թվականի մայիսի 18-ին Սուրբ Աթոռը հիմնել է Բուրգենլանդի առաքելական վարչությունը՝ առանձնացնելով այն հունգարական Գյուրի և Սզոմբաթելիի թեմերից։ 1949 թվականի վերջին Բուրգենլանդի առաքելական վարչակազմը ներառվել է Վիեննայի միտրոպոլիայի կազմում։
1960 թվականի օգոստոսի 15-ին Բուրգենլանդի առաքելական վարչությունը վերափոխվել է Այզենշտադի թեմի[2]։
Ներկա իրավիճակ
[խմբագրել | խմբագրել կոդը]2013 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ Այզենշտադի թեմում կար 201․260 կաթոլիկ կամ Բուրգենլանդի բնակչության 70,3 տոկոսը։ Այզենշտադի թեմն ունի 172 ծխական համայնք, 80 ծխական միություն և 165 եկեղեցական մասնաճյուղ։ Սերտորեն համագործակցում են Նիգերիայի և Հնդկաստանի թեմերի հետ[3]։
Օրդինարների ցանկ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Եպիսկոպոս Ֆրիդրիխ Գուստավ Պիֆֆլ (1922-1932),
- Եպիսկոպոս Թեոդոր Իննիցեր (1932-1949),
- Եպիսկոպոս Ջոզեֆ Շոյսվոլ (11.11.1949-18.01.1954),
- Եպիսկոպոս Ստեֆան Լասլո (30.01.1954-28.12.1992),
- Եպիսկոպոս Պաուլ Իբի (28.12.1992-9.07.2010),
- Եպիսկոպոս Էգիդիուս Ժիֆկովիչ (9.07.2010-մինչ այժմ)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Диоцез Айзенштадт Արխիվացված 2016-04-16 Wayback Machine (գերմ.)
- ↑ Информация о епархии Айзенштадта (անգլ.)
- ↑ Диоцез Айзенштадт (գերմ.)
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Annuario Pontificio, Libreria Editrice Vaticana, Città del Vaticano, 2003, ISBN 88-209-7422-3
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Այզենշտադի թեմի պաշտոնական կայքը (գերմ.)
- Տեղեկություններ Այզենշտադի թեմի մասին (անգլ.)
- Այզենշտադի թեմ (գերմ.)
- Այզենշտադի թեմ (տեղեկատվություն)(գերմ.)
- Այզենշտադի թեմի դեկանատ Dekanate (գերմ.)
- Այզենշտադի ծխական թեմ Pfarren (գերմ.)