Ամսար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Ամսար
Գյուղի տեսարան
ԵրկիրԱդրբեջան Ադրբեջան
ՇրջանԳուբայի շրջան
Ազգային կազմադրբեջանցիներ
Տեղաբնականունտղցի
Ժամային գոտիUTC+4
Ամսար (Ադրբեջան)##
Ամսար (Ադրբեջան)

Ամսար (ադրբ.՝ Amsar)[1], գյուղ Ադրբեջանի Գուբայի շրջանում։ Ամսարի հետ սերտ կապված էին Բակիխանովների ընտանիքի ներկայացուցիչները, որոնք Բաքվի և Գուբա խաների տոհմերի ժառանգներն էին[2][3]։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամսարը գտնվում է Աղչայ գետի ափին, Գուբայից 5 կմ հարավ։

Ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամսար տեղանունը արաբական ծագում ունի և նշանակում է «մեծ բնակավայր»[4]։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն 1910 թվականի «կովկասյան օրացույցի»՝ 1908 թվականին Ամսարում բնակվում էր 1354 մարդ, հիմնականում՝ ադրբեջանցիներ[5]։

1921 թվականի Ադրբեջանի գյուղատնտեսության մարդահամարի արդյունքներով Ամսարում բնակվում էր 1227 մարդ և հիմնականում ադրբեջանցիներ, իսկ բուն բնակչությունը կազմում էր 657 տղամարդ և 570 կին[6]։

1976 թվականի տվյալներով Ամսարի բնակչությունը կազմում էր 1782 մարդ։ Պտղագործությունը տնտեսության հիմնական ճյուղն էր։

Նշանավոր բնակիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Աբբասղուլի աղա Բաքիխանով (1794—1847) - ադրբեջանցի գրող, լուսավորիչ, ադրբեջանական գիտական պատմագրության հիմնադիր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Азербайджанская советская энциклопедия / Под ред. Дж. Кулиева. — Баку: Главная редакция Азербайджанской советской энциклопедии, 1976. — Т. 1. — С. 313.
  2. Левиатов В. Н. Очерки из истории Азербайджана в XVIII веке. — Баку: Изд-во АН Азербайджанской ССР, 1948. — С. 101.
  3. Абдуллаев Г. Б. Азербайджан в XVIII веке и взаимоотношения его с Россией. — Баку: Изд-во Академии наук Азербайджанской ССР, 1965. — С. 193.
  4. Azərbaycan_toponimlrinin_ensiklopedik_I.pdf Энциклопедический словарь топонимики Азербайджана Azərbaycan toponimlərinin ensiklopedik lüğəti : в 2 т. / под ред. Р. Алиевой. — Баку : Шарк-Гарб, 2007. — Т. 1. — 40 с.
  5. Кавказский календарь на 1910 год. Часть 1. — Тифлис. — С. 182.
  6. Азербайджанская сельско-хозяйственная перепись 1921 года. Итоги. Т. I. Вып. II. Кубинский уезд. — Издание А. Ц. С. У.. — Баку, 1922. — С. 12-13.