Ամպամած օր (նկար, Էլլերտ)
![]() | |
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Նիկոլայ Էլլերտ |
տարի | 1896 |
Ծանոթագրություններ |
«Ամպամած օր» (ռուս.՝ Облачный день), ռուս դեկորատոր, նկարիչ, գրաֆիկ, բնանկարի և ժանրային գեղանկարչության վարպետ Նիկոլայ Էլլերտի նկարներից[1]։ Այս ստեղծագործությունը հեղինակը վրձնել է 1896 թվականին. համարվում է նկարչի վերջին գործերից[2]։ Յուղաներկով կտավի չափերն են 35 × 48 սմ։
Այսօր «Ամպամած օր» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Կալուգայի կերպարվեստի թանգարանում (Կալուգա, Ռուսաստան)։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Ամպամած օր» ստեղծագործությունը հեղինակը վրձնել է 1896 թվականին[3]։ Նկարելուց հետո կտավը ներկայացվել է ցուցադրության, որտեղից էլ այն գնել է կալուգացի մեկենաս Ն. Ի. Վասիլևը։ Հետագայում նա տունը և կտավների հավաքածուն հանձնել է քաղաքին[4]։
Այս պահին կտավը գտնվում է Կալուգայի կերպարվեստի թանգարանում[3]։ Ստեղծագործությունը թողարկվել է նաև նամականիշների վրա[5]։
Նկարագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]«Ամպամած օր» կտավը փոքր բնանկար է, որտեղ ներկայացված է ամառանոցային կյանքի մի տեսարան։ Կտավի կենտրոնում պատկերված է շավիղ՝ անտառի եզրին։ Մոտակայքում հատուկենտ երիտասարդ սոճիներ են աճում[6]։ Գյուղական ճանապարհին երևում է վարդագույն հանդերձանքով գյուղացի կինը[6], որը նայում է քիչ հեռու գտնվող հեծանվորդին[6]։ XIX դարավերջին գյուղական կյանքում հեծանիվը դեռևս համարվում էր արտառոց երևույթ։
Ժանրային տեսարանն այնքան է ձուլված բնանկարին, որ դիտելիս չի շեղում հայացքը բնությունից։ Հեղինակը մեծ ճշգրտությամբ դիտողին է փոխանցում ամառային արևոտ օրվա տպավորությունը և լողացող ամպերն ու դրանից առաջացած թեթև ստվերները։ Բնանկարն արված է կանաչի, ոսկեկանաչի ու ոսկեդեղինի երանգներով։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Облачный день « Эллерт Николай Людвигович « Русская живопись « Музей « Воскресный день». vsdn.ru. Վերցված է 2020 թ․ մայիսի 31-ին.
- ↑ «Выставка одного произведения. Н.Л. Эллерт. «Облачный день» | Калужский музей изобразительных искусств». artmuseum.kaluga.ru. Վերցված է 2020 թ․ մայիսի 31-ին.
- ↑ 3,0 3,1 «Облачный день - Эллерт Н. Л. :: Артпоиск - русские художники». artpoisk.info. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 31-ին.
- ↑ «Бывший дом Н.И.Васильева». gorod.kaluga.ru. Վերցված է 2020 թ․ մայիսի 31-ին.
- ↑ «Государственный каталог Музейного фонда Российской Федерации». goskatalog.ru. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 31-ին.
- ↑ 6,0 6,1 6,2 «Государственный каталог Музейного фонда Российской Федерации». goskatalog.ru. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 1-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ամպամած օր (նկար, Էլլերտ) կատեգորիայում։ |