Ամչուր
Ամչուրը, ինչպես նաև մանգոյի փոշի, մրգային համեմունքների փոշի է, որը պատրաստված է չոր և ոչ հասուն կանաչ
մանգոյից, և օգտագործվում է որպես ցիտրուսային համեմունք ։ Այն հիմնականում արտադրվում է Հնդկաստանում և Պակիստանում և օգտագործվում է կերակուրներ համեմելու և մանգոյի սննդային կարևոր նշանակությունը ավելացնելու համար, այն դեպքում, երբ թարմ մրգերը բացակայում են[1][2][3]։
Պատրաստում[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամչուր պատրաստելու համար վաղ սեզոնի մանգոն հավաքվում է նախքան դրանց կանաչ և հասուն լինելը։ Բերքահավաքից հետո կանաչ մանգոն մաքրվում է կեղևից, կտրատվում բարակ կտորներով և չորանում է արևի տակ ։ Չորացրած կտորները, որոնք բաց շագանակագույն են և նման են փայտի կեղևին, կարելի է ամբողջությամբ ձեռք բերել և մանրացրած վիճակում պահել տանը, բայց այս եղանակով վերամշակված կտորներից շատերը աղացած մանր փոշի են դառնում և վաճառվում են որպես պատրաստի մածուկ [4]։
Օգտագործում[խմբագրել | խմբագրել կոդը]
Այն ունի մեղրի բույր, թթու մրգահյութ և կծու դարչնագույն փոշի է ։ Այն օգտագործվում է այն կերակրատեսակներում, որտեղ անհրաժեշտ է թթվայնություն․ տապակած բանջարեղենային ուտեստներում, ապուրներում, կարրիում, և մսեղեն ու թռչնամիս փափկեցնելու համար ։ Այն օգտագործվում է մրգային համը ավելացնելու համար` առանց ջրիկություն հաղորդելու, կամ որպես թթվեցնող միջոց, և թթվային համ է հաղորդում այն սննդին, որի մեջ կիրառվում է[5]։
Հնդկական խոհանոց
Ամչուրը հնդկական ճաշատեսակներում գերիշխող համեմունք է, որն օգտագործվում է առանց խոնավություն հաղորդելու թթու, սուր մրգային համ։ Այն օգտագործվում է սամոսայի և պակորայի միջուկները, շոգեխաշված ուտեստներն ու ապուրները, մրգային աղցաններն ու խմորեղենները, կարրիները, աղաջուրը և դալերը համեմելու համար, ինչպես նաև միս, թռչնամիս և ձուկ փափկեցնելու համար։ Այն ավելացվում է մսի և թռչնամսի մարինադներում՝ որպես ֆերմենտային փափկեցուցիչ, և թթվայնություն է հաղորդում չուտնեյներին և աղաջրին[6][7]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Health Benefits of Amchur»։ Value Food։ Վերցված է 4 July 2014
- ↑ «Use The Amchur»։ The Awl (անգլերեն)։ Վերցված է 2019-09-12
- ↑ «Kitchen Dictionary: amchoor powder»։ Scripps Networks։ Վերցված է 1 October 2013
- ↑ «What Is Amchoor?»։ wiseGEEK։ Վերցված է 1 October 2013
- ↑ «Amchoor»։ The Spice House։ Վերցված է 1 October 2013
- ↑ Datta Tanya (11 September 2011)։ «Add zing to your food with amchoor»։ The Times of India։ Արխիվացված է օրիգինալից 4 October 2013-ին։ Վերցված է 1 October 2013
- ↑ «Amchoor»։ The Laxmi։ Արխիվացված է օրիգինալից 5 October 2013-ին։ Վերցված է 1 October 2013