Ամիր Աբեդզադե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Ամիր Աբեդզադե
Amir Abedzadeh.jpg
Քաղաքացիությունը Flag of Iran.svg Իրան
Ծննդյան ամսաթիվ ապրիլի 26, 1993(1993-04-26)[1] (26 տարեկան)
Ծննդավայր Թեհրան, Իրան
Քաշ 86 կիլոգրամ

Ամիր Աբեդզադե (պարս․՝ امیر عابدزاده, ապրիլի 26, 1993(1993-04-26)[1], Թեհրան, Իրան), իրանցի ֆուտբոլիստ, պորտուգալական «Մարիտիմու» ակումբի և Իրանի ֆուտբոլի ազգային հավաքականի դարպասապահ:

Ակումբային կարերիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամիր Աբեդզադեն Իրանի ֆուտբոլի հավաքականի դարպասապահ Ահմադ Րեզա Աբեդզադեի որդին է: Ֆուտբոլով սկսել է զբաղվել թեհրանական «Պերսեպոլիս» ակումբում, ինչպես նաև` Մեծ Բրիտանիայում և ԱՄՆ-ում, որտեղ մասնակցել է Ամերիկիան ֆուտբոլի առաջնությանը: 2014 թվականի հուլիսի 3-ին տեղափոխվել է իրանական «Ռահ Ահան» ֆուտբոլային ակումբ, որտեղ այդ ժամանակ դարպասապահների մարզիչն իր հայրն էր: Նույն թվականի սեկտեմբերի 18-ին Ամիր Աբեդզադեն իր նորամուտն է նշել իրանական Պրո լիգայում` 34-րդ րոպեին փոխարինման դուրս գալով «Պերսեպոլիսի» դեմ տնային հանդիպման ժամանակ:

2017 թվականի հունվարի 23-ին պայմանագիր է կնքել պորտուգալական «Մարիտիմու» ակումբի հետ` «Բարեյրենսի» ակումբի կազմում խորտուգալիական իր նշանակությամբ երրորդ լիգայում հաջող հանդես գալուց հետո:

Կարիերան հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի մայիսի 19-ին Ամիր Աբեդզադեն իր նորամուտն է նշել Իրանի ազգային հավաքականում` հիմնական կազմում մասնակցելով Ուզբեկստանի ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ տնային ընկերական խաղին[2]: Նա ընդգրկվել է Իրանի Ազգային հավաքականի կազմում` մասնակցելու 2018 թվականին Ռուսաստանում կայացած աշխարհի առաջնությանը:

Ելույթների վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արդյունքում` 1 խաղ/ 0 գոլ:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt — 2000.
  2. «Iran 1:0 Uzbekistan» (անգլերեն)։ Վերցված է 15 июня 2018 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]