Jump to content

Ամիկ Ավետիքյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ամիկ Ավետիքյան
Ծնվել է1915
ԾննդավայրՇուշի, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Մահացել էմարտ 1988
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունՀայաստանի ազգային ագրարային համալսարան (1935)
Պարգևներ և
մրցանակներ
«Հայրենական պատերազմի» I աստիճանի շքանշան Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան և Կարմիր Աստղի շքանշան

Ամիկ Ավետիքյան (1915, Շուշի, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - մարտ 1988, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ)՝ հայ գյուղատնտես։ Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) մասնակից։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամիկ Ավետիքյանը ծնվել է 1915 թվականին Շուշի քաղաքում։ 1935 թվականին ավարտել է Երևանի գյուղատնտեսական ինստիտուտը և որպես գյուղատնտես աշխատանքի է նշանակվել Ստեփանակերտի հողբաժնում։

Գերմանա-Խորհրդային պատերազմի ժամանակ եղել է բանակում, մինչև 1951 թվականը շարունակել է ծառայությունը, զբաղեցնելով մի շարք պատասխանատու պաշտոններ Թամանյան դիվիզիայում։ 1952 թվականից, աշխատանքի է անցել Հայկական ԽՍՀ-ի ներքին գործերի նախարարությունում որպես բաժնի պետ։ 1954 թվականին Ամիկ Ավետիքյանին նշանակել են ներքին գործերի փոխնախարար, 1961 թվականից մինչև կյանքի վերջին օրերը աշխատել է ազգային տնտեսության տարբեր ոլորտներում։ Ամիկ Ավետիկյանը ակտիվ մասնակցություն է ունեցել հանրապետությյան հասարակական-քաղաքական կյանքին, ընտրվել է Հայկական ԽՍՀ-ի Գերագույն խորհրդի նախարար[1]։ Մահացել է 1988 թվականի մարտին, Երևանում։

Հայրենիքին մատուցած ծառայությունների համար Ամիկ Ավետիքյանը արժանացել է՝

  • Կարմիր աստղի երկու շքանշանների
  • Հայրենական պատերազմի I և II աստիճանի շքանշաների։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Вирабян А.Н., Знаменитые Арцахцы, Арцах (Карабах), Утик, հ. 1, Ереван, «Аполлон», 1995, էջ 115 — 160 էջ. — 5000 հատ, ISBN 5-8079-0671-3։