Ամերիկյան ագավա
Ամերիկյան ագավա | |
![]() Ամերիկյան ագավա | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Ինֆրաթագավորություն | Streptophyta |
Վերնաբաժին | Բարձրակարգ բույսեր (Embryophyta) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Ծնեբեկածաղկավորներ (Asparagales) |
Ընտանիք | Ծնեբեկազգիներ (Asparagaceae) |
Ցեղ | Ագավա (Agave) |
Տեսակ | Ամերիկյան ագավա (A. americana) |
Միջազգային անվանում | |
Agave americana | |
Կարգավիճակ | |
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ ![]() Քիչ մտահոգող տեսակ |
Ամերիկյան ագավա, պերճածաղիկ (լատ.՝ Agāve americāna)՝ բույս, Ծնեբեկազգիների ընտանիքի Ագավայինների ենթաընտանիքի Ագավա ցեղին պատկանող տեսակ։
Մորֆոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամերիկյան ագավան բազմամյա բույս է՝ հյութալի, սրածայր կանաչ տերևներով։ Տերևների երկայնքով դասավորված են փոքրիկ փշիկներ։ Հյութալի, հաստ տերևները երկար ժամանակ պահում են խոնավությունը։ Ամերիկյան ագավան ունի դեղնականաչավուն, գեղեցիկ ծաղիկներ։ Բազմանում է սերմերով ու կտրոններով։ Կախված աճեցնելու պայմաններից՝ բույսն ունենում է տարբեր չափեր[1]։
Աճեցում[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամերիկյան ագավան աճեցնում են ինչպես այգում, այնպես էլ՝ սենյակային պայմաններում։ Այն օգտագործում են թե՛ կոմետիկայի մեջ, թե՛ ծաղկային կոմպոզիցիաներ ստանալու համար։
Սենյակային պայմաններում աճեցնելու դեպքում պետք է հաշվի առնել հետևյալ կանոնները[2][3]․
- լուսավորությունը պետք է պայծառ լինի, ջերմասեր է, անհրաժեշտ է 10-20°С ջերմություն, աշնանը և ձմռանը պետք է բույսը պահել չոր և զով տեղում՝ 6—8°С-ում,
- չպետք է շատ ջրել, հատկապես ձմռանը ,
- հողը պետք է լինի տորֆ, հող և ավազ՝ 1։2։1 հարաբերությամբ։
Աշխարհագրական տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամերիկյան ագավան լայնորեն տարածված է Հյուսիսային Ամերիկայում՝ հատկապես Մեքսիկայի լեռնային անապատներում։
Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Агава американская (Agave americana) — описание, выращивание, фото | на LePlants.ru»։ leplants.ru (ռուսերեն)։ Վերցված է 2020-03-02
- ↑ «Агава американская: выращивание и уход в домашних условиях»։ ogorodnikam.com։ Վերցված է 2020-03-02
- ↑ Anna-Kabaeva (2011-08-26)։ «Агава — экзотика дома»։ Ботаничка.ru (ru-RU)։ Վերցված է 2020-03-02
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Александрова М. С., Крестникова А. Д. Озеленение балконов: справочное пособие. — М., 1991.
|