Ամենավատ վհուկը (2017)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Ամենավատ վհուկը
ԵրկիրFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
ՀիմքThe Worst Witch?
Լեզուանգլերեն
ՌեժիսորBrian Grant?
ԵրաժշտությունMark Russell?
Նկարահանման վայրՉեշիր և Գերմանիա
Եթերաշրջանների քանակ3
Սերիաների քանակ1
Էկրաններին էհունվարի 11, 2017-ից
ՀեռուստաալիքCBBC?
ԴիստրիբյուտորZDF
Պաշտոնական կայքէջ

«Ամենավատ վհուկը» (անգլ.՝ The Worst Witch), բրիտանագերմանաամերիկյան մանկական ֆենթեզի հեռուստասերիալ, որը պատմում է կախարդների դպրոցի մի խումբ աշակերտների մասին: Հեռուստասերիալը հիմնված է բրիտանացի գրող Ջիլ Մյորֆիի «Ամենավատ վհուկը» գրքերի շարքով: Գլխավոր դերը կատարեց Միլդրեդ Հաբլը[1][2][3][4]: Հեռուստասերիալը հանդիսանում է այդ գրքային շարքի հինգերորդ էկրանավորումը:

Հեռուստասերիալը պրոդյուսերավորվել է CBBC Productions, ZDF և Netflix-ի հետ համատեղ[5][6][7]: 2017 թվականին Netflix-ում այն հասանելի դարձավ օնլայն հարթակում, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի CBBC հեռուստաալիքում և Գերմանիայի ZDF հեռուստաալիքում[7]: Հեռուստասերիալի պրեմիերան կայացել է 2017 թվականի հունվարի 11-ին CBBC-ում, Մեծ Բրիտանիայում[5]:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Միլդրեդ Հաբլն ապրում է սովորական կյանքով իր մոր հետ: Մի անգամ հանգամանքների բերումով աղջիկը հայտնվում է վհուկների դպրոցում: Բայց որքան էլ Միլդրեդը չէր փորձում, իր կախարդանքները միշտ վատ ավարտ էին ունենում և քաոսի էին վերածվում:

Դերասաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշակերտուհիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բելլա Ռամզի - Միլլերդ Հաբլի դերում[8]
  • Մեյբհ Քամփբլ (1 եթերաշրջան), Մեգան Հյուգհես - (2 եթերաշրջան) Մոուդ Սփելբոդի դերում [9]
  • Թամառա Սմարթ - Էնիդ Նաիթսհեիդի դերում [8]
  • Ջենի Ռիչարդսոն - Էթել Հելոի դերում[8]
  • Միրիամ Փեթչ - Էսմերալդա Հելոի դերում[8]
  • Թալուլահ Միլիգան - Դրուզիլլա Փադոքի դերում[10][8]
  • Դագնի Ռոլիս - Ֆելիսիթի Ֆոքսգլովի դերում[8]

Ուսուցիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Քլար Հիջինիս - Միսս Ադա Քեքլ/Ագաթա Քեքլի դերում[11]
  • Ռեքուել Քեսիդի - Միսս Հեքաթ Հարդբրումի դերում [11]
  • Վենդի Կրեիգ - Միսս Բեթի դերում[11][11]
  • Քեյսի Էինսփոուրթ - Միսս Հալեթի դերում [11]
  • Ֆիլիպ Մարտին Բրաուն - Ալեգրոն Ռովան-Վեբի դերում[11]
  • Շոնա Շիմ - Միսս Դրիլի դերում[11]
  • Զիթա Սաթար - Միսս Տապիոկիիի դերում [11]

Ուրիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ամանդա Հոլդեն - Միսս Փենթանգլի դերում[12]
  • Նիքոլյա Սթիվենսոն - Ջուլի Հաբլի դերում[11]
  • Նիկոլաս Ջոնս - Մեծ հրաշագործի դերում

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]