Ամենայն սրբոց տաճար (Սինյավսկոյե)
Ամենայն սրբոց տաճար ռուս.՝ Храм Всех Святых | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | տաճար |
Երկիր | Ռուսաստան |
Տեղագրություն | Սինյավսկոյե (Նեկլինովսկի շրջան) |
Դավանանք | ուղղափառություն |
Թեմ | Ռոստովի և Նովոչերկասկի թեմ |
Հիմնական ամսաթվերը | 1806 |
Ժառանգության կարգավիճակ | Ռուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ |
Հիմնադրված | 1806 |
Առաջին հիշատակում | 1793 |
Church of All Saints (Sinyavskoe) Վիքիպահեստում |
Բոլոր սրբերի տաճար (ռուս.՝ Храм Всех Святых), ուղղափառ տաճար Ռուսաստանի Դաշնության Ռոստովի մարզի Նեկլինովսկի շրջանի Սինյավսկոյե գյուղում։ Միակ տաճարը Ռուսաստանի հարավում, որը քառակուսի հատույթում ունի զանգակատուն։ Ճանաչվել է ամբողջ Ռոստովի մարզի հնագույն տաճարներից։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1793 թվականին Սինյավսկոյե գյուղում սկսվել է առաջին փայտե եկեղեցու շինարարությունը։ Հանուն Երեք Սրբերի (Բարսեղ Կեսարացի, Գրիգոր Նազիանզացի, Հովհան Ոսկեբերան) նոր տաճարի շինարարությունն ավարտվեց և այն օծվեց 1794 թվականին։ 1801 թվականի Կղերական տեղեկատուն այդ եկեղեցին նկարագրել է այսպես.
1802 թվականին տաճարի խարխլվածության պատճառով տեղական իշխանությունները որոշեցին կառուցել նույն անունով նոր՝ քարե եկեղեցի։ 1806 թվականին տեղի ունեցավ նոր տաճարի հանդիսավոր օծումը։ 1863 թվականին Սինյավսկոյե խուտորում բացվեց եկեղեցական-ծխական ուսումնարան։
1917 թվականին տաճարը կողոպտվեց ու փակվեց։ Հետագա տարիներին այն զգալիորեն խարխլվեց։
Խորհրդային Միության փլուզումից հետո տաճարը վերադարձվել է Ռուս Ուղղափառ եկեղեցուն և կրկին օծվել է հանուն բոլոր Սրբերի։ 2006 թվականի մայիսի 18-ին նշվել է տաճարի 200-ամյակը[1]։
Հոգևորականներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ինչպես փայտե, այնպես էլ նոր՝ քարե տաճարի առաջին քահանան եղել է մալոռուս հայր Յոհան Պոկոտիլովը։ Եկեղեցու ներկայիս հովիվն է ավագ երեց Նիկոլայ Վլադիմիրովիչ Բալաբանյանը։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Синявское|Церковь Всех Святых» (ռուսերեն). sobory.ru. Վերցված է 2017 թ․ հունվարի 19-ին.