Ամել Մույչինովիչ
Քաղաքացիությունը |
![]() ![]() | |||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | նոյեմբերի 20, 1973[1][2] (49 տարեկան) | |||||||||||||||||
Ծննդավայր | Տուզլա | |||||||||||||||||
Հասակ | 186 սանտիմետր | |||||||||||||||||
Քաշ | 83 կիլոգրամ | |||||||||||||||||
Դիրք | դարպասապահ | |||||||||||||||||
| ||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||
| ||||||||||||||||||
Ազգային հավաքական | ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Ամել Բեգո Մույչինովիչ (սլովեն.՝ և բոս․՝ Amel Bego Mujčinovič, նոյեմբերի 20, 1973[1][2], Տուզլա), բոսնիացի ֆուտբոլիստ, դարպասապահ։ Մեկ խաղ է անցկացրել Բոսնիա և Հերցեգովինայի ազգային հավաքականում։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամել Մույչինովիչը ֆուտբոլային կարիերան սկսել է բոսնիական «Զմայ օդ Բոսնե» ակումբում։ Մեկ տարի անց նա տեղափոխվել է Սլովենիայի առաջնության «Ցելե» ակումբ, որտեղ անցկացրել է իր կարիերայի ամենաերկար հատվածը[3]։
Մույչինովիչը մեկ մրցաշրջան է անցկացրել Ռուսաստանի առաջնությունում՝ խաղալով Մախաչկալայի «Անժիում»։ Ավելի ուշ նա վերադարձել է Սլովենիայի առաջնություն, որտեղ նրա նոր ակումբը դարձել է «Մուրան»[3]։
2005 թվականին նա վերադարձել է «Ցելե», որտեղ էլ 2016 թվականին ավարտել է ֆուտբոլիստի կարիերան[3]։
2009 թվականին Մարիբորում Սլովենիայի առաջնության բոլոր աստղերի ցուցադրական խաղում Մույչինովիչը բախվել է մրցակից թիմի խաղացողի հետ և լուրջ վնասվածք ստացել։ Հիվանդանոցում պարզվել է, որ կոտրվել է նրա այտոսկրը։ «Ցելեի» դարպասապահի վիրահատությունը բարեհաջող ավարտ է ունեցել[4]։ Այնուամենայնիվ, նա բաց է թողել մրցաշրջանի մնացած մասը։ Այդ մրցաշրջանում «Ցելեի» մարզիչ Սլավիշա Ստոյանովիչը դժվարություններ է ունեցել դարպասապահի դիրքի հետ կապված, քանի որ թիմի մյուս դարպասապահ Ալեքսանդեր Շելիգան վաճառվել էր «Սպարտային» (Ռոտերդամ)[5]։
Կարիերա ազգային հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]
2001 թվականի փետրվարի 28-ին Զենիցայում տեղի է ունեցած Հունգարիայի ազգային հավաքականի դեմ ընկերական խաղում Ամել Մույչինովիչն անցկացրել է իր միակ հանդիպումը Բոսնիա և Հերցեգովինայի ազգային հավաքականի կազմում՝ Ադնան Գուշոյի փոխարեն խաղադաշտ դուրս գալով ընդմիջումից անմիջապես հետո։ Այդ խաղում նա ոչ մի գոլ բաց չի թողել[6]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 FBref.com(բազմ․)
- ↑ 3,0 3,1 3,2 «Amel Mujcinovic - Player profile»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2021-05-28
- ↑ «Амел Муйчинович - биография, рейтинг, видео голов, фото, достижения | Футбол Топ.ру»։ www.footballtop.ru։ Վերցված է 2021-05-28
- ↑ «Mujčinović operiran»։ Արխիվացված օրիգինալից 2012-12-03-ին։ Վերցված է 2012-11-27
- ↑ Протокол матча Босния и Герцеговина - Венгрия(բոսն.)
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պրոֆիլը ՌՊԼ-ի կայքում
- Ֆուտբոլիստի էջը National Football Teams կայքում(անգլ.)
- Պրոֆիլը transfermarkt.com կայքում(անգլ.)
|