Ամելիա Քոութս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ամելիա Քոութս
Ծնվել է1872
ԾննդավայրՄինեսոտա, ԱՄՆ
Մահացել է1949
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտություննկարիչ-փորագրող և օֆորտանկարիչ
 Amelia R. Coats Վիքիպահեստում
Ամելիա Քոութսի Kiawe and Canoes աշխատանքը

Ամելիա Քոութս (անգլ.՝ Amelia Coats, ամբողջական անունը՝ Amelia Ruth Coats), ամերիկացի փորագրող-նկարիչ։

Նրա աշխատանքը հիմնականում կազմված է հավայան բնապատկերներից։ Որպես կանոն, դրանք թվագրված չեն[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1872 թվականին[2]։

Ամելիա Քոութսն ապրել և աշխատել է Հոնոլուլուում 1930-ական թվականներին, սակայն նա եղել է դեռևս 1903 թվականի օգոստոսին կղզեխումբ ժամանած SS Aorangi նավի ուղևորների ցուցակում՝ Վանկուվերից Հոնոլուլու ուղևորվող[3]։

1905 թվականին Պալոլոյի հովտում հող է ձեռք բերել[4][5]։ 1915 թվականին եղել է Հոնոլուլուի Trail and Mountain Club մեծ խմբում՝ Ալեքսանդր Հյում Ֆորդի գլխավորությամբ, որը Մաուիում այցելել է Հալեակալա հրաբուխ[6]։

1930 թվականի նոյեմբերին նրա աշխատանքները ցուցադրվել են Honolulu Academy of ArtsHonolulu Printmakers (այժմ՝ Հոնոլուլուի արվեստի թանգարան) խմբակային ցուցահանդեսում։ Ցուցահանդեսում ցուցադրվել են նաև Ալեքսանդր Մակլեոդի, Հուկ-Մազելե Լուկենսի, Ջոն Մելվիլ Քելիի և Քեյթ Քելլիի աշխատանքները։ 1933 թվականին «Միսս Ամելիա Քոութս»-ը Հոնոլուլուի արվեստի ակադեմիային նվիրաբերել է երկու փորագրություն։ 1934 թվականին Մաուիի Սպրեկելսվիլ քաղաքում գրանցված է եղել որպես Միացյալ Նահանգների երկրաբանական ծառայության աշխատակից[7]։

Նրա փորագրությունները գտնվում են Հոնոլուլուի արվեստի թանգարանում և Նյու Յորքի հանրային գրադարանում։

Ամելիա Քոութսը ամուսնացած չի եղել։ Բնակվել է Հոնոլուլուի Wilder Avenue-ում՝ 1531-B-ում։ Honolulu Star-Bulletin մահախոսականի համաձյան[8]՝ մահացել է 1949 թվականի հուլիսի 12-ին 77 տարեկան հասակում[9]։ Դիակիզվել է քաղաքային Borthwick Mortuary դիահերձարանում։ Կտակի համաձայն՝ նրա աճյունը հանձնվել է ծովին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]