Ամբրոսիոս Թեզեոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Ավե Մարիա»-ի հայալեզու տեքստից մի հատված

Թեզեո Ամբրոջիո դելյի Ալբոնեսի (իտալ.՝ Teseo Ambrogio degli Albonesi) կամ Թեզեոս Ամբրոսիոս (լատին․՝ Theseus Ambrosius, 1469[1], Պավիա, Միլանի դքսություն - 1540), իտալացի հումանիստ, լեզվաբան, արևելագետ, հայագետ։

Գրել է «Ներածություն քաղդեական, սիրիական, հայկական և տասը լեզուների…» (հրատարակվել է 1539 թվականին) աշխատությունը, որտեղ, այլ լեզուների շարքում, ներկայացրել է նաև հայերենի քերականությունը։ Թեզեոսի աշխատությունը փաստորեն հայերենի ուսումնասիրությանը վերաբերող օտար լեզվով գրված առաջին գործն է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Vida G. L. d. Dizionario Biografico degli Italiani (իտալ.) — 1960. — Vol. 2.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 160