Ամառային օլիմպիական խաղեր 1896 մեդալների աղյուսակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Արծաթե մեդալ, որը տրվում էր 1896 թվականի Ամառային օլիմպիական խաղերի յուրաքանչյուր մրցույթի հաղթողին։

Ամառային օլիմպիական խաղեր 1896 մեդալների աղյուսակում ներկայացված են ազգային օլիմպիական կոմիտեները՝ ըստ 1896 թվականի Ամառային օլիմպիական խաղերին մասնակցած վաստակած մեդալների քանակի։ 1896 թվականի Ամառային օլիմպիական խաղերը նորագույն ժամանակների առաջին ամառային օլիմպիական խաղերն են, անցկացվել են 1896 թվականի ապրիլի 6-15-ը Հունաստանի Աթենք քաղաքում։ Խաղերին մասնակցել են 14 երկրի 241 մարզիկ։ Խաղարկվում էր 43 մեդալ՝ 9 մարզաձևերում[1]։

Մասնակից երկրներից տասը վաստակել են մեդալ, մեդալներից երեքը վաստակել է խառը հավաքականը (տարբեր երկրների մարզիկներից բաղկացած թիմ)։ Ամերիկայի Միացյալ Նահանգները վաստակել է ամենաշատ ոսկե մեդալներ (11), մինչդեռ հյուրընկալող Հունաստանը վաստակել է ամենաշատ մեդալները (46), ինչպես նաև ամենաշատ արծաթե (17) և բրոնզե (19) մեդալները՝ ԱՄՆ-ին զիջելով մեկ ոսկե մեդալով[2]։

Վաղ Օլիմպիական խաղերում որոշ թիմային մրցույթների մասնակցում էին տարբեր երկրների ներկայացուցիչներ[3]։ Հետագայում ՄՕԿ-ը ստեղծեց պայմանական «Խառը հավաքական»-ը (ԱՕԿ կոդ՝ ZZX)։ Որոշ մարզիկներ մեդալ վաստակել են և՛ անհատակն, և՛ խառը հավաքականի կազում։ Պաշոտնական հաշվարկում այս մեդալները տարբեր հավաքականների են գրանցվում։ Եգիպտոսում ապրող հունական ծագմամբ Դիոնիսիոս Կասդագլիսը ներկայացնում էր Հունաստանը, սակայն, երբ նա մասնակցում էր թենիսի զույգակատար մրցաշարում այլ հույնի հետ, նրանց արդյունքները վերագրվում էին խառը թիմին[2]։

Այս սկզբնական Օլիմպիական խաղերի ժամանակ հաղթողներին տրվում էր արծաթե մեդալ և ձիթապտղի ճյուղ, իսկ երկրորդ տեղը գրավածներին տրվում էր պղնձե մեդալ և դափնենու ճյուղ[4]։ ՄՕԿ-ը հետագայում ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ է տվել բոլոր առաջնությունների համապատասխանաբար առաջին երեք տեղը գրաված ատլետներին՝ վերջին ավանդույթների հետ համապատասխանեցնելու համար[2]։ Երեք ոչ-ոքիների պատճառով ատլետները կիսել են մեդալները, արդյունքում՝ տարբեր երկրների մեդալների քանակը աճել է։ Այս ոչ-ոքիները եղել են ԱՄՆ ներկայացուցիչ Ֆրենսիս Լեյնի և Հունգարիայի ներկայացուցիչ Ալայո Սոկոլոյի միջև՝ 100 մետր վազքի երրորդ հորիզոնականի համար, ձողացատկում Հունաստանի ներկայացուցիչներ Էվանգելոս Դամասկոսի և Իոանիս Թեոդորոպուլոսի միջև, և հունաստանի ներկայացուցիչ Կոնստանտինոս Պասպատիսի և Հունգարիայի ներկայացուցիչ Մոմչիլո Տապավիցայի միջև (անհատական թենիս)։ Բացի դա, բրոնզե մեդալներ չեն տրվել մի շարք միջոցառումներում, քանի որ երրորդ տեղը գրավող մասնակից չկար[4][5]։

Մեդալների հաշվարկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սա 1896 թվականի Ամառային օլիմպիական խաղերի մեդալների ամբողջական ցանկն է՝ հիմնցած Միջազգային օլիմպիական կոմիտեի թվյալների վրա[a]։ Տեղը որոշված է ըստ երկրի վաստակած ոսկե մեդալների քանակի։ Հավասար ոսկե մեդալների դեպքում հաշվարկվում է արծաթե մեդալների քանակը, հավասար արծաթե մեդալների դեպքում՝ բրոնզե։ Հավասար արդյունք ունենալու դեպքում երկրները դասավորվում են այբբենական կարգով։ Այս տեղեկությունները տրամադրվել է ՄՕԿ-ի կողմից, սակայն ՄՕԿ-ն չի ճանաչել կամ սատարել որևէ վարկանշային համակարգ[2]։

  Հյուընկալող երկիր (Հունաստան)

Տեղ Երկիր Ոսկի Արծաթ Բրոնզ Ընդհանուր
1  ԱՄՆ (USA) 11 7 2 20
2  Հունաստան (GRE) 10 17 19 46
3  ‎Գերմանիա (GER) 6 5 2 13
4  ‎Ֆրանսիա (FRA) 5 4 2 11
5  ‎Մեծ Բրիտանիա (GBR) 2 3 2 7
6  Հունգարիա (HUN) 2 1 3 6
7  ‎Ավստրիա (AUT) 2 1 2 5
8  Ավստրալիա (AUS) 2 0 0 2
9  Դանիա (DEN) 1 2 3 6
10  Շվեյցարիա (SUI) 1 2 0 3
11  ‎Խառը թիմ (ZZX) 1 1 1 3
Ընդհանուր (11 ԱՕԿ-ներ) 43 43 36 122

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

[a] Բացի Միջազգային օլիմպիական կոմիտեի տվյալներից կան այլ տվյալներ ևս, սակայն, որպես Օլիմպիական խաղերի կառավարող մարմին՝ ՄՕԿ-ի տվյալները ամենահավաստին են համարվում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Athens 1896–Games of the I Olympiad»։ International Olympic Committee։ Արխիվացված օրիգինալից 6 May 2008-ին։ Վերցված է 5 May 2008 
  2. 2,0 2,1 2,2 2,3 «Athens 1896–Medal Table»։ International Olympic Committee։ Արխիվացված օրիգինալից 8 May 2008-ին։ Վերցված է 5 May 2008 
  3. «1896 – Summer Olympics I (Athens, Greece)»։ TSN։ Արխիվացված օրիգինալից 18 June 2008-ին։ Վերցված է 6 May 2008 
  4. 4,0 4,1 De Coubertin Pierre, Timoleon J. Philemon, N.G. Politis and Charalambos Anninos (1897)։ The Olympic Games: BC 776–AD 1896։ The Olympic Games in 1896 – Second Part (Athens: Charles Beck)։ էջեր 232–4։ Արխիվացված օրիգինալից 27 May 2008-ին։ Վերցված է 6 May 2008 
  5. «Olympic Medal Winners»։ International Olympic Committee։ Արխիվացված օրիգինալից 9 May 2008-ին։ Վերցված է 5 May 2008