Ամառային պատերազմներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ամառային պատերազմներ
サマーウォーズ
Ժանրռոմանտիկա
ԵրկիրՃապոնիա
Թվական2009
Պրեմիերա1 օգոստոսի 2009
ԼեզուՃապոներեն
ՌեժիսորՄամորու Հոսոդա
ՊրոդյուսերՍեյձի Օկուդա, Տակույա Իտո, Յուտիրո Սաիտո, Նոձոմու Տակահասի, Տակաֆումի Վատանաբե
Սցենարիստ(ներ)Սատոկո Օկուդերա
ԴերակատարներՌյուսոսուկե Կամիկի, Նանամի Սակուրաբա, Միտսուկի Տանիմուրա, Սումիկո Ֆուջի
ՕպերատորՅուկիհիրո Մացումոտո
ԵրաժշտությունԱկիհիկո Մացումոտո
ՄոնտաժՇիգերու Նիշիյամա
ԸնկերությունMadhouse
Տևողություն114 րոպե
IMDbID ID 1474276
ԿայքՊաշտոնական կայքէջ
Ֆիլմի թողարկում «Ամառային պատերազմներ» (բնօրինակ անվանում — サマーウォーズ)

«Ամառային պատերազմներ» (ճապոներեն՝ サマーウォーズ ), գիտաֆանտաստիկ անիմե (2009 թվական), որը պատմում է մաթեմատիկայի սիրահար Կենդզիի մասին, ով աշխատում է վիրտուալ իրականություն 03 ծրագրում, որպես մոդերատոր։ Անիմեն ստեղծվել է Madhouse ստուդիայի կողմից ռեժիսոր Մամորու Հոսոդայի տնօրինությամբ և հեռարձակվել է Warner Bros. կազմակերպության կողմից։ Ճապոնիայում «Ամառային պատերազմների» տոմսարկղների հոնորարը կազմել է 17 միլիոն դոլար, իսկ 2010 թվականին այն ստացել է ճապոնական ակադեմիայի մրցանակը, որպես տարվա լավագույն անիմացիոն ֆիլմ։

2009 թվականից Comp Ace ամենամսյա թերթում լույս է տեսնում «Ամառային պատերազմներ» (サマーウォーズ キング・カズマvsクイーン・オズ) մանգան։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

03-ը վիրտուալ աշխարհ է, որտեղ կարող ես ստեղծել քո անձնական էջը և ճամփորդել այնտեղ։ Այնտեղ կարելի է նաև շփվել, գնումներ կատարել և այլն։

Ամեն ինչ սկսվեց նրանից, որ Կենդզիի դասընկերուհին՝ Նացուկին, հրավիրում է նրան իր տատիկի ծննդյան տարեդարձին և ներկայացնում է ԿԵնդզիին որպես իր փեսացու։ Կենդզին ծանոթանում է Նացուկիի հարազատներից շատերի հետ, որոնց թվում էր նաև՝ Կարնեգի Մելոն համալսարանի երիտասարդ պրոֆեսորը՝ Բաբիսուկեն։ Երեկոյան Կենդզին պատահաբար տիրանում է 03-ին, ինչի պատճառով նրան համարում եմ հանցագործ։

Արդյունքում Կենդզիին և մնացածին հաջողվում է իմանալ, որ հզոր վիրուսը տիրանում 03-ին։ Անսպասելիորեն հայտնվում է Բաբիսուկեն, ով հայտարարում է, որ նա է ստեղծել այդ վիրուսը։ Նացուկիի բարկացած տատիկը վռնդում է նրան։ Երեկոյան նա մահանում է։

Բոլորը պատրաստվում են տատիկի թաղմանը, և միայն Կենդզին և Նացուկիի հարազատները, ովքեր որոշել են օգնել նրան, որոշում են կանգնեցնել վիրուսը։ Նրանց հաջողվում է իմանալ, որ Երկիր մոլորակի վրա արբանյակ կընկնի, և ընկնելու տարածքը նրանց տունն է։ Նացուկին զանգահարում է Բաբիսուկիին և տեղեկացնում է տատիկի մահվան մասին։ Նա անմիջապես ետ է վերադառնում։

Կենդզին հասնում է ԻԻ վիրուսին, շնորհիվ իր ընկերների, և պատրաստվում է վերացնել այն։ Բայց նրանց մոտ դա չի ստացվում, և բոլորը որոշում են ինչքան հնարավոր է շուտ հեռանան։ Միայն թե Կեդզին շարունակում է պայքարել, փորձելով կոտրել ԻԻ-ն։ Այն անընդհատ փոխում է գաղտնաբառը, և Կենդզին ստիպված է լինում սկսել ամեն ինչ սկզբից։ Բաբիսուկին ԻԻ-ի պաշտպանությունը ցածրացնում է մինչև զրո, իսկ Կենդզին կրկին որոշում է վիրուսի գաղտնաբառը և ստանում է նորը։ Քանի որ արբանյակի ընկնելուն շատ քիչ է մնացել, նա որոշում է ամեն ինչ մտքում։ Նրան հաջողվում է մի փոքր փոխել արբանյակի ընկնելու կոորդինատները, և այն ընկնում է տանից մի փոքր հեռու։

Տատիկի թաղման ժամանակ բոլորը երգում են, տխրելու և հանգուցյալին հիշելու փոխարեն։ Վերջում մենք տեսնում են ժպտացող տատիկիի լուսանկարը։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամառային պատերազմներ» հոդվածին։