«Ամառային մարդիկ» (ռուս.՝ «Летние люди»), Սերգեյ Ուրսուլյակի գեղարվեստական ֆիլմը[1][2], որը նկարահանվել է 1995 թվականինՄաքսիմ Գորկու «Հովեկներ» պիեսի հիման վրա։ Պրեմիերան կայացել է 1995 թվականի հոկտեմբերի 20-ին Կինոկենտրոնում։
Ֆիլմում ներկայացվում է մեկ օր ամառանոցային գյուղի կյանքից 20-րդ դարի սկզբին։ Այդտեղ եկել են մտավորականության ներկայացուցիչներ։ Ավարտվում է ամառային օրը, որը հագեցած է թեթև սիրախաղով, ոչինչ չպարտադրող խոսակցություններով, խնջույքներով, կատակային խաղերով։ Երեկոյանում է։ Հերոսներից յուրաքանչյուրը թաքցնում է իր դրաման, որ ևս մի քիչ, ու տեղի կունենա ողբերգություն։ Մանավանդ որ չարացած գյուղացիներն արդեն մտադրվել են հրդեհել իրենց տերերի տները։
«Ինձ թվում է, որ Սերգեյը (Ուրսուլյակ) գտել է անսպասելի քայլ Գորկու այդ պիեսի բացահայտման մեջ։ Սա լուրջ Գորկին չէ, սա Չեխովը չէ սա Միխալկովի «Մեխանիկական դաշնամուրը» չէ։ Այդ քայլը խաղերն են, իրականության ու անիրականության խաղերը»,– Սերգեյ Մակովեցկի։
Մրցանակ լավագույն օպերատորական աշխատանքի համար (Ս. Յուրիզդիցկի) և Կինոքննադատների գիլդիայի մրցանակ «Կինոշոկ-95» կինոփառատոնում (Անապա)
«Դասական ստեղծագործության ժամանակակից ընթերցանության և կինեմատոգրաֆիական բարձր մշակույթի համար» մրցանակ «Գրականություն և կինո-96» կինոփառատոնում (Գատչինա)
1995 թվականի Կինոմամուլի մրցանակ տարվա լավագույն դերասաններին (Ս. Մակովեցկի «Պիես ուղևորի համար», «Ամառային մարդիկ», «Գնացքի ժամանումը» ֆիլմերում կատարած դերերի համար, կիսել է Ե. Միրոնովի հետ)։