Ամանորյա ներողական բացիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կալտեռնի կամավոր հրշեջ ծառայության ամանորյա ներողական բացիկ (1912 թվական)

Ամանորյա ներողական բացիկ (գերմ.՝ Neujahrsentschuldigungskarte), նախատոնական ավանդույթ Ավստրիայում, որը տարածված էր 19-րդ դարում - 20-րդ դարի սկզբին։ Այդ ժամանակ Ամանորին անձամբ ցանկություններ արտահայտելու սովորույթը Ավստրիայում անտանելի մասշտաբներ էր ընդունել[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքապետարանի թողարկած ներողական բացիկը գնողն ազատվում էր բոլոր հարազատների, ծանոթների, գործընկերների և վերադասների Նոր տարին գրավոր շնորհավորելու պարտականությունից։ Բացիկը ամրացվում էր տան դռանը՝ մուրացկաններին կամ անկոչ շնորհավորողներին տնից հեռու պահելու նպատակով։ Ամանորյա ներողական բացիկ ձեռք բերողը ազատվում էր նաև տեղի աղքատներին շնորհավորելու և ողորմություն բաժանելու պարտականությունից[2]։

Ամանորյա ներողական բացիկները տարածում են գտել Ավստրո-Հունգարիայում և Բավարիայում 1814 թվականից։ Ինսբրուքի Տիրոլի հողային թանգարանում պահվում են ամանորյա ներողական բացիկներ Տիրոլի ավելի քան հիսուն բնակավայրերից։ Ժամանակի ընթացքում, համեստորեն զարդարված զարդանախշերով, ներողական բացիկները մեծացան՝ դառնալով թերթի չափ և առատորեն նկարազարդվեցին կրոնական սյուժեներով։

Մյունխենի իշխանություններն առաջին անգամ ամանորյա ներողական բացիկի վաճառքը կազմակերպել են 1843 թվականին։ Ամանորյա ներողական բացիկներ ձեռք բերողների ցուցակները հրապարակվել են տարածաշրջանային մամուլում։ Հասույթը նախատեսված էր տեղի աղքատների համար և հիմնականում ծախսվում էր ձմռանը նրանց համար վառելափայտ ձեռք բերելու համար։ Քաղաքային իշխանություններից բացի, բացիկները թողարկել են նաև հրշեջ բաժանմունքները՝ սեփական կարիքները հոգալու համար։ Ամանորյա ներողական բացիկները թողարկվել են մինչև 1930-ական թվականները, և այս ավանդույթը վերականգնելու փորձեր են արվում նաև ներկայումս։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Neujahrsentschuldigungskarten» (գերմաներեն). Sterzing. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 1-ին.
  2. «Was wurde aus ...» (գերմաներեն). Innsbruck Informiert. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 1-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Cornelia Oelwein: Enthebungskarten zum Neuen Jahr in Bayern und Österreich. In: Arbeitskreis Bild Druck Papier. Tagungsband Hagenow 2008. Hrsg. von Wolfgang Brückner u. a. (Arbeitskreis Bild Druck Papier; 13). Waxmann, Münster 2009, S. 101—114. ISBN 978-3-8309-2174-5
  • Roland Sila: Viel Glück. Die Haller Neujahrsentschuldigungskarten 1835—2010. Ablinger.Garber, Hall i. T. 2009. ISBN 978-3-9502728-2-6
  • Hans Hochenegg: Innsbrucker Neujahrsentschuldigungskarten. In: Veröffentlichungen aus dem Stadtarchiv Innsbruck Nr. 28 (Innsbrucker Kleindrucke), S. 30-37, Innsbruck 1965

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]