Ամանորը Նորվեգիայում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ամանորը Նորվեգիայում
նորվ.՝ Nyttår

Տոնվում էՆորվեգիա
սկսածդեկտեմբերի 25
մինչևհունվարի 13

Ամանորը (նորվ.՝ Nyttår) Նորվեգիայում դիմավորում են դեկտեմբերի 31-ի լույս հունվարի 1-ի գիշերը և մտնում է այն տոնական օրերի շարքը, որոնք տևում են դեկտեմբերի 25-ից (Սուրբ ծնունդ) մինչև հունվարի 13-ը (սուրբ Քանուտի օր)։ Տոնը սովորաբար նշվում է համեստորեն (ի տարբերություն եվրոպական երկրներում առավել կարևոր համարվող Սուրբ ծնունդի)[1]։

Նվերներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Յուլիենիսենը այծի վրա

Չնայած նրան, որ Ամանորին նորվեգացիների մոտ նվերներ նվիրելը ընդունված չէ, երեխաները, այնուամենայնիվ, ստանում են փոքրիկ ամանորյա նվերներ ոչ սովորական հերոսների կողմից՝ գաճաճ Յուլենիսենի (նորվ.՝ Julenissen) և… այծի, որի համար հատուկ թողնում են վարսակի չոր ցողուններ։ Այդ կենդանու հետ է կապված մի հետաքրքիր առասպել, համաձայն որի նորվեգացի թագավոր Օլաֆ Երկրորդը հին ժամանակներում փրկել է վիրավոր այծին՝ հանելով նրան ժայյռի վրայից, և բուժված երախտապարտ կենդանին ամեն գիշեր թագավորի համար հազվագյուտ դեղաբույսեր է բերել[1]։

Յուլենիսենը շատ նման է իր ամանորյա «գործընկերներին»՝ Ձմեռ Պապին, Սանտա Կլաուսին, Պեր Նոյելին։ Նրա առավել հայտնի բնակավայրերը գտնվում են Դրյոբակ և Սավալեն քաղաքներում[2]։ Հարկ է նշել, որ կա ապացույց այն բանի, որ այդ հեքիաթային ծերուկը չի կարող բոլոր նվերները բաժանել մեկ գիշերվա ընթացքում[3]։

Մեծահասակները փոխանակվում են խորհրդանշանական հուշանվերներով. նրանք միմյանց լուցկի են նվիրում, որ խորհրդանշում է ջերմություն և ընտանեկան օջախի հարմարավետություն[4]։

Ամանորյա սեղան[խմբագրել | խմբագրել կոդը]

Տոնական սեղան

Նորվեգական ավանդական ուտեստները բավական շատ են, սակայն տոնական ուտեստները Ամանորին ավելի քիչ են, քան Սուրբ ծնունդին։ Այդ ուտեստներից են տապակված հնդկահավը՝ խնձորով և չամիչով, բրնձե պուդինգը՝ նուշով (համաձայն մի եվրոպական առասպելի՝ ընկույզը գտնողը հարուստ և երջանիկ կլինի ողջ տարվա ընթացքում), և «լյուտեֆիսկը» (նորվ.՝ lutefisk)՝ չորացված ձողաձուկ, որ մշակում են կաուստիկ սոդայով՝ անսովոր համը ուժեղացնելու համար[4]։ Ամանորի գիշերը Նորվեգիայի բնակիչները սեղանին դնում են նաև գառան տապակած կողոսկրեր, խոզի միս, տարատեսակ քաղցրավենիքներ (կրեմներ, սերուցք և պարտադիր կերպով յոթ տարատեսակ թխվածքաբլիթներ)։ Տոնի ավանդական խմիչքը գլյոգն է[5]։

Տոնակատարման մի շարք առանձնահատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրավառություն Օսլոյում
  • Հետաքրքիր է, որ շատ նորվեգացիներ տոնից առաջ եկեղեցի են գնում, որպեսզի նոր տարվա համար օրհնություն ստանան[4]։
  • Նորվեգիայում գոյություն ունի ամանորյա ուղերձ ժողովրդին. կեսգիշերից մի քանի րոպե առաջ ելույթ է ունենում թագավորը[4]։
  • «Շնորհավոր Ամանոր» արտահայտությունը նորվեգերեն հնչում է «Godt Nyttår!»[2]:
  • Նորվեգիայում շատ տարածված են ամանորյա հրավառությունները, և դրանք կարելի է գործարկել գրեթե ամենուրեք, բացի այն վայրերից, որոնք մոտ են անտառներին կամ փայտե տներին[6]։
  • Տարբեր մոմերի և հրավառությունների տարածման հետ կապված՝ ամանորյա և սուրբծննդյան տոների ժամանակ փողոցները շատ լավ լուսավորված են, չնայած նրան, որ գիշերը բավականին մութ է[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Ամոնրը Նորվեգիայում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 1-ին.
  2. 2,0 2,1 Նոր տարին Նորվեգիայում
  3. Յուլենիսեն
  4. 4,0 4,1 4,2 4,3 «Տոնական սովորույթներ. Նորվեգիա». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 1-ին.
  5. Ձմեռային հեքիաթ, կամ Ամանորը Նորվեգիայում(չաշխատող հղում)
  6. Ամանորի առանձնահատկությունները Նորվեգիայում
  7. Ամանոր, Նորվեգիա