Ամանդա Բերգստեդտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ամանդա Բերգստեդտ
Selma Amanda Bergstedt - from Svenskt Porträttgalleri XX.png
Ծնվել էդեկտեմբերի 5, 1841(1841-12-05)[1][2][3]
ԾննդավայրEkers parish, Շվեդիա[1][2]
Վախճանվել էնոյեմբերի 14, 1918(1918-11-14)[2] (76 տարեկան)
Մահվան վայրNyköpings östra församling, Նյուչյոպինգ, Սյոդերմանլանդ, Շվեդիա[2]
ՔաղաքացիությունFlag of Sweden.svg Շվեդիա
Մասնագիտություննկարչուհի
Ժանրդիմապատկեր
Amanda Bergstedt Վիքիպահեստում

Ամանդա Բերգստեդտ (շվեդերեն՝ Amanda Bergstedt, դեկտեմբերի 5, 1841(1841-12-05)[1][2][3], Ekers parish, Շվեդիա[1][2] - նոյեմբերի 14, 1918(1918-11-14)[2], Nyköpings östra församling, Նյուչյոպինգ, Սյոդերմանլանդ, Շվեդիա[2]), շվեդ նկարչուհի, մանկավարժ, նկարել է դիմանկարներ, բնանկարներ, ինչպես նաև այլ ժանրի նկարներ, զբաղվել է նաև նկարների վերականգնմամբ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1841 թվականի դեկտեմբերի 5-ին Էրեբրոյի մունիցիպալիտետի Էկեր քաղաքում՝ Նիլս Ուլրիկ Բերգստեդտի և Քրիստինա Կարոլինա Լեշչինսկիի ընտանիքում։

1867–1873 թվականներին Ամանդան սովորել է Ստոկհոլմի Շվեդիայի գեղարվեստի թագավորական ակադեմիայում։ Այնուհետև ուսումը շարունակել է Փարիզում՝ 1882-1883 թվականներին, ինչպես նաև Բելգիայում և Նիդեռլանդներում՝ 1887 թվականին։ Աշխատել է որպես գծանկարչության ուսուցչուհի Վիսբյուում՝ 1880 թվականին, Նյուչոպինգում՝ 1885-1893 թվականներին և Արբուգայում՝ 1893 թվականին։

1894 թվականի նկար

Նա 1873 թվականին մասնակցել է Արվեստի Թագավորական ակադեմիայի ցուցահանդեսին, 1881 թվականին՝ Գյոթենբուրգի Հյուսիսային արվեստի ցուցահանդեսին, ինչպես նաև Շվեդ նկարիչների ասոցիացիայի գեղարվեստական ցուցահանդեսներին, որի անդամ է եղել[4]։

Նա մահացել է 1918 թվականի նոյեմբերի 14-ին Նյուչոպինգի արևելյան ծխական համայնքում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Svenskt konstnärslexikon del I sid 159 Allhems Förlag, Malmö. Libris 8390296.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]