Ամալյա Շառոյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ամալյա Շառոյան
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Մասնագիտացում՝թեթևատլետ
Երկիր՝ Հայաստան
Ծննդյան ամսաթիվ՝հունիսի 19, 1988(1988-06-19)[1] (35 տարեկան)
Ծննդավայր՝Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
1,7 մ
Քաշ՝56 կգ

Ամալյա Շառոյան (հունիսի 19, 1988(1988-06-19)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ աթլետ (հեռացատկ, վազք), Հայաստանի բազմակի չեմպիոն, Ռիո դե Ժանեյրոյի ամառային օլիմպիական խաղերի մասնակից (2016)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամալյա Շառոյանը ծնվել է 1988 թվականի հունիսի 19-ին՝ Երևանում։ Աթլետիկայով զբաղվել է մանուկ հասակից։ Անձնական մարզիչը Տիգրան Եղիկյանն է։

Հայաստանի բազմակի չեմպիոն է, և մրցաձևերի սպորտի վարպետ, Եվրոպայի թիմային գավաթի 2 մրցաձևերի հաղթող։ Օլիմպիական ուղեգիրը նվաճել է Ալբանիայի վարկանիշային մրցաշարում։ Տիրանայում կայացած մրցաշարում հեռացատկորդը գրանցել է 6 մ 72 սմ և գերազանցել իր արդյունքը։ ԱՄՆՓորթլանդ քաղաքում 400 մ մրցատարածությունում 55,13 արդյունքով զբաղեցրել է 14-րդ տեղը։ 2016 թվականին Ռիո դը Ժանեյրոյում կայացած Օլիմպիական խաղերում ցատկել է 5,95 մետր և 38 ներկայացուցիչների մեջ զբաղեցրել 35-րդ հորիզոնականը[2][3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 World Athletics database
  2. «Ռիո-2016. Ամալյա Շառոյանը 35-րդն է 38-ից - Սպորտային լուրեր». www.armsport.am. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 28-ին.
  3. «Ամալյա Շառոյանը Օլիմպիական խաղերի վարկանիշ է նվաճել հեռացատկում». Երկիր Մեդիա (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 28-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]