Ամալիա Ռամիրես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ամալիա Ռամիրես
Բնօրինակ անունMaría Amalia de los Dolores de la Aparición de Santiago
Ի ծնե անունիսպ.՝ María Amalia de los Dolores de la Aparición de Santiago Ramírez Sánchez
Ծնվել էմայիսի 23, 1834(1834-05-23)
Լուպիոն, Խաեն, Անդալուզիա, Իսպանիա
Երկիր Իսպանիա
Մահացել էփետրվարի 25, 1918(1918-02-25) (83 տարեկան)
Մադրիդ, Իսպանիա
Ժանրերօպերա և սարսուելա
Մասնագիտություներգչուհի և օպերային երգչուհի
Գործիքներվոկալ
ԿրթությունՄադրիդի թագավորական կոնսերվատորիա
 Amalia Ramírez Վիքիպահեստում

Ամալիա Ռամիրես (իսպ.՝ Amalia Ramírez, ծննդյան անունը՝ Մարիա Ամալիա դե լոս Դոլորես դե լա Ապարիսիոն դե Սանտիագո (իսպ.՝ María Amalia de los Dolores de la Aparición de Santiago), մայիսի 23, 1834(1834-05-23), Լուպիոն, Խաեն, Անդալուզիա, Իսպանիա - փետրվարի 25, 1918(1918-02-25), Մադրիդ, Իսպանիա), իսպանացի օպերային երգչուհի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամալիա Ռամիրեսը ծնվել է 1834 թվականի մայիսի 23-ին Իսպանիայի Խաեն պրովինցիայի Լուպիոն քաղաքատիպ ավանում զինվորականի ընտանիքում։ Հայրը՝ Ռամոն Ռաֆայել Ռամիրեսը հետևազորի հրամանատար էր, իսկ մայրը՝ Անա Սանչես դել Կամպո Ռուբիոն էր։

Ամալիան փոքր հասակից հետաքրքրվում էր երաժշտությամբ, սակայն հոր աշխատանքի պատճառով ընտանիքն անընդհատ տեղափոխվում էր քաղաքից քաղաք, և Աննային այդպես էլ չհաջողվեց շարունակական երաժշտական կրթություն ստանալ։ Այնուամենայնիվ, 11 տարեկան հասակում նա առաջին անգամ ելույթ ունեցավ մի բարեգործական միջոցառմանը՝ հաջողությամբ կատարելով Սալվատորե Բետիի օպերան։

Կառլիստների հայտնվելուց, ինչպես նաև հոր մահվանից հետո ընտանիքը տնտեսական դժվարությունների առաջ կանգնեց, որի պատճառով էլ Ամալիան որոշեց հետևողականորեն զբաղվել իր երաժշտական կարիերայով, որի համար ընդունվեց Մադրիդի կոնսերվատորիա՝ Վալդեմոսայի և Սալդոնի դասարան։

Երաժշտական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամալիա Ռամիրեսն առաջարկներ ստացավ օպերային թատերախմբերից, սակայն որոշեց հանդես գալ սարսուելա ժանրում, որն այդ ժամանակ նոր-նոր էր ձևավորվում։ Առաջնելույթը տեղի ունեցավ Կրկեսում 1853 թվականի սկզբներին՝ Էմիլիո Առիետայի և Ֆրանսիսկո Կամպրոդոնի «El dominó azul» սարսուելայում։ Հետագա տարիներին հանդես եկավ «Կատալինա», «Իմ երկու կանայք», «Պատերազմ մինչև մահ», «Ղեկավարի դուստրը» ներկայացումներում։

Կադիսի թատերախմբում հանդես գալով՝ գրավեց տվյալ ժամանակաշրջանի հեղինակների ուշադրությունը, ովքեր ցանկացան տեսնել Ամալիային իրենց ներկայացումներում։ Եվ այսպես, Ամալիան սկսեց հանդես գալ իսպաներեն թարգմանված իտալական կատակերգական օպերաներում, որոնք այն ժամանակ նորաձև էին համարվում։

Մոր մահից հետո լքեց բեմը և վերադարձավ որոշ ժամանակ անց։ 1857-1860 թվականներին շրջագայություններով հանդես եկավ Ամերիկայում, որոնք բավականին հաջողություն ունեցան։

Ամուսնացավ հանրապետական բժիշկ Ադոլֆո դե լա Ռոսայի հետ, ումից ունեցավ 3 դուստր։ 1874 թվականին՝ Վերակառուցման տարիներին ընտանիքն արտագաղթեց, որը նրան հնարավորություն տվեց հանդես գալ Կորսիի օպերաներում՝ Միլանում, Գայառեի, Պատիերնեի և Ալգդիգիերիի օպերաներում՝ Բոլոնիայում և Վերգերի օպերաներում՝ Փարիզում։

Ներկայացումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Galanteos en Venecia
  • El valle de Andorra
  • La cisterna encantada
  • La Cacería Real
  • Los jardines del Buen Retiro
  • La cola del diablo
  • El grumete
  • El estreno de un artista

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Biblioteca Nacional de España "Heraldo de Madrid"
  • Florentina García García. «Amalia Ramírez (Lupión)». Վերցված է 14 de diciembre de 2015-ին.
  • Discurso de Teresa Agudo Lopez "El ateneo y las mujeres ante el siglo XXI"
  • «Soneto de G.B. dedicado a Amalia Ramírez». ceres.mcu.es. Վերցված է 14 de diciembre de 2015-ին. {{cite web}}: Unknown parameter |editorial= ignored (օգնություն)