Ամազոնուհին (նկար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ամազոնուհին
տեսակգեղանկար
նկարիչՌուդոլֆ Ֆրենց
տարի1925
ժանրձիավոր դիմանկար և կենցաղային ժանր
նյություղաներկ և կտավ
հավաքածուանհայտ
Ծանոթագրություններ

Ամազոնուհին (ռուս.՝ Амазонка), խորհրդային նկարիչ[1] և մանկավարժ, Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտի պրոֆեսոր Ռուդոլֆ Ֆրենցի նկարը, որի վրա պատկերված է նկարչի կնոջ` Եկատերինա Ստուլովսկայայի` ձիով դիմանկարը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոտավորապես 1925 թվականին նկարված դիմանկարը պատկերում է երիտասարդ կնոջը` ձիու վրա, ձիավարելու հագուստով։ Գեղանկարչության և կոմպոզիցիոն իմաստով նկարը առանձնանում է 1920-ականների նկարչի գործերի մեջ` նմանը չունենալով ինչպես Ռուսական պետական թանգարանի ամենամեծ հավաքածուում (320 գեղանկար և 102 գրաֆիկական աշխատանք), այնպես էլ` Տրետյակովյան, Պսկովի և Ռիբինսկի թանգարանների հավաքածուներում[2] և ներկայացնում է խորհրդային գեղանկարչության մեջ չափազանց հազվադեպ հանդիպող կնոջ ձիասպորտի դիմանկարի ժանրը։

Որպես ֆոն Ֆրենցն օգտագործել է Մարիենբուրգի շրջակա միջավայրը, որը հանդիպում է նաև որսորդական թեմաների վերաբերյալ իր ավելի վաղ աշխատություններում, օրինակ` «15-րդ դարի որսը» նկարում[3] (1910-ականներ, Ռուսական պետական թանգարան)։ Ռ. Ֆրենցը ծնվել է Մարիենբուրգում, 1888 թվականին, գեղանկարչության ակադեմիկոս Ռուդոլֆ Ֆրանցի ընտանիքում (1831-1918)։ Մարիենբուրգի հետ սերտ կապված է արքայական որսորդության ծաղկումը, որը սկսվել է 19-րդ դարի 50-ական թվականներին։ Այստեղ է ձևավորվել եգերական արվարձանը, որը նկարչին հիանալի բնանյութ է տվել իր կտավների համար։ Ռ. Ֆրենցը նաև ուղեկցել է կայսրական ընտանիքի անդամներին որսի ժամանակ, ինչի համար էլ նկարչի ընտանիքը ապրում էր Մարիենբուրգում[4]։

Է. Մանե, «Ամազոնուհին», 1870

Աշխատանքն արդյունավետորեն հավասարակշռված է գույներով, հաջողությամբ համատեղում է դեկորատիվ և ավանդական ռեալիստական նկարչության տեխնիկան։ Կոմպոզիցիայի ստատիկությունը, դրա մոտիկությունն ու անսպասելիությունը վերցված անկյունը չեն խանգարում պատկերի ընկալմանը։

Գերմանացի արվեստաբան Ալեքսանդրա Դեմբերը իր մենագրության մեջ, որը նվիրված է կանանց ձիասպորտի դիմանկարին, մանրամասն նկարագրում է Ռ. Ֆրենցի «Ամազոնուհին»։ Համեմատելով այն Է. Մանեի «Ամազոնուհու» հետ (Մարի Լեֆեբրի դիմանկար, 1870) և գտնելով որոշ նմանություններ կոմպոզիցիոն որոշման մեջ, հեղինակը նշում է, որ, ի տարբերություն Մանեի, Ռ. Ֆրենցի դիմանկարում ձին ունի հավասար, եթե անգամ ոչ ավելի բարձր կարգավիճակ, քան մարդը[5]։

«Ամազոնուհին» կտավը առաջին անգամ ցուցադրվել է Ռ. Ֆրենցի անձնական ցուցահանդեսի ժամանակ 1928 թվականին, Լենինգրադում «Նկարիչների համայնքում», որի հիմնադիրներից մեկը 1922 թվականին եղել է ինքը[6]։ Հետագայում կտավը պահվել է Ռ. Ֆրենցի ընտանիքում։ 1970 թվականին այն ցուցադրվել է նրա անձնական ցուցադրության ժամանակ[7], Սանկտ Պետերբուրգի նկարիչների միության դահլիճում։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Изобразительное искусство Ленинграда. Каталог выставки. Л., Художник РСФСР, 1976. С. 33.
  2. Рудольф Френц. — Санкт-Петербург: Государственный Русский музей, 2005. — С. 5.
  3. Рудольф Френц. — Санкт-Петербург: Государственный Русский музей, 2005. — С. 29.
  4. Рудольф Френц. СПб., ГРМ, 2005. С. 23.
  5. Alexandra Demberger. Damen hoch zu Ross: Vom königlichen Herrscherportrait zum bürgerlichen Adelsportrait. Regensburg, Verlag Friedrich Pustet, 2018. S. 423.
  6. Выставка художника Р. Р. Френца. Апрель-май. Каталог. Л., Община художников, 1928.
  7. Рудольф Рудольфович Френц. Каталог выставки. Л., Художник РСФСР, 1970. С. 10.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Выставка художника Р. Р. Френца. Апрель-май. Каталог. Л., Община художников, 1928.
  • Рудольф Рудольфович Френц. Каталог выставки. Л., Художник РСФСР, 1970. С. 10.
  • Изобразительное искусство Ленинграда. Каталог выставки. Л., Художник РСФСР, 1976. С. 33.
  • Рудольф Френц. СПб., Государственный Русский музей, 2005. ISBN 5-93332-186-9.
  • Иванов C. В. Неизвестный соцреализм. Ленинградская школа. СПб., НП-Принт, 2007. С. 10, 342, 346, 352—353, 372. ISBN 978-5-901724-21-7, ISBN 5-901724-21-6.
  • Alexandra Demberger. Damen hoch zu Ross: Vom königlichen Herrscherportrait zum bürgerlichen Adelsportrait. Regensburg, Verlag Friedrich Pustet, 2018.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]