Ամադու Հայդարա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Ամադու Հայդարա
Amadou Haidara
FC Salzburg versus Olympique Marseille (3. Mai 2018) 29.jpg
Հայդարան Ռեդ Բուլ Զալցբուրգի կազմում 2018 թվականին
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Մալի Մալի
Ծննդյան ամսաթիվ հունվարի 31, 1998(1998-01-31)[1] (21 տարեկան)
Ծննդավայր Բամակո, Մալի
Հասակ 176 սմ
Քաշ 68 կգ
Դիրք կենտրոնական կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ավստրիա Ռեդ Բուլ Զալցբուրգ
Համար 4
Պատանեկան կարիերա
-2016 Մալի Ռեալ Բամակո
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2016-ներկա Ավստրիա Ռեդ Բուլ Զալցբուրգ 37 (4)
2016-2017   Ավստրիա Լիֆերինգ 25 (2)
Ազգային հավաքական
2015 Մալի Մալի Մ17 7 (2)
2017 Մալի Մալի Մ20 3 (0)
2017-ներկա Մալի Մալի 3 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հուլիսի 30-ի, 2018:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հուլիսի 30-ի, 2018

Ամադու Հայդարա (ֆր.՝ Amadou Haidara, հունվարի 31, 1998(1998-01-31)[1], Բամակո, Մալի), մալիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Ռեդ Բուլ Զալցբուրգի և Մալիի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է կենտրոնական կիսապաշտպանի դիրքում[2]։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեդ Բուլ Զալցբուրգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայդարան մալիական Ռեալ Բամակոյի ակադեմիայի սան է։ 2016 թվականի հուլիսին նա միացավ Ռեդ Բուլ Զալցբուրգին։ 2016-17 մրցաշրջանը Հայդարան վարձավճարով անցկացրեց Ռեդ Բուլի ֆարմ ակումբ Լիֆերինգում։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2016 թվականի օգոստոսի 5-ին՝ ԼԱՍԿ-ի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով գոլի հեղինակ[3]։ Իր առաջին հանդիպումը Ռեդ Բուլ Զալցբուրգի առաջին թիմի կազմում Հայդարան անցկացրեց 2017 թվականի ապրիլի 5-ին՝ Ավստրիայի գավաթի Կապֆենբերգի դեմ խաղում[4]։ Նա փոխարինման մտավ այս հանդիպման լրացուցիչ ժամանակի 104-րդ րոպեին՝ գոլի հեղինակ դառնալով 111-րդ րոպեին և հաղթանակ պարգևելով իր թիմին։ Իր դեբյուտը Ավստրիայի Բունդեսլիգայում նշեց ապրիլի 9-ին՝ Շտուրմ Գրացի դեմ խաղում[5]։ Իր առաջին գոլը Ավստրիայի առաջնությունում խփեց մայիսի 25-ին՝ Աուստրիա Վիեննայի դեմ խաղում[6]։

2017-18 մրցաշրջանում Հայդարան սկսեց շատ խաղաժամանակ ստանալ Ռեդ Բուլ Զալցբուրգի առաջին թիմի կազմում։ Իր առաջին հանդիպումը եվրոպական առաջնություններում անցկացրեց 2017 թվականի հուլիսի 19-ին՝ Չեմպիոնների Լիգայի որակավորման 2-րդ փուլի Հիբերնիանսի դեմ խաղում[7]։ Իր դեբյուտը Եվրոպայի Լիգայում նշեց սեպտեմբերի 14-ին՝ Վիտորիա Գիմարայնշի դեմ խաղում[8]։ 2018 թվականի ապրիլի 12-ին Հայդարան գոլի հեղինակ դարձավ Եվրոպայի Լիգայի քառորդ եզրափակչի Լացիոյի դեմ երկրորդ խաղում[9]՝ օգնելով իր թիմին հաղթել 4-1 հաշվով[10] և երկու խաղերի արդյունքում դուրս գալ կիսաեզրափակիչ[11][12]։ Կիսաեզրափակչի Օլիմպիկ Մարսելի դեմ երկրորդ խաղում նա դարձյալ դարձավ գոլի հեղինակ[13][14], սակայն Մարսելը դուրս եկավ եզրափակիչ լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ[15][16]։ 2018 թվականի մայիսի 13-ին Հայդարան 3 գոլային փոխանցում տվեց Ռապիդ Վիեննայի դեմ խաղում[17]։ 2017-18 մրցաշրջանում նա անցկացրեց 55 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 8 գոլի ու 10 գոլային փոխանցման հեղինակ[18]։ Բացի այդ, Հայդարան Ռեդ Բուլի հետ 4-րդ տարին անընդմեջ հաղթեց Ավստրիայի առաջնությունը[19]` ընդգրկվելով մրցաշարի խորհրդանշական հավաքականում[20][21]:

2018 թվականի հունիսի 4-ին Հայդարան երկարաձգեց իր պայմանագիրը Ռեդ Բուլ Զալցբուրգի հետ մինչև 2022 թվականը[22][23]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայդարան ներկայացրել է Մալին տարբեր տարիքային երիտասարդական հավաքականներում։ Մ17 հավաքականիի կազմում նա մասնակցեց 2015 թվականի աշխարհի առաջնությանը[24]՝ անցկացնելով 7 հանդիպում, դառնալով 2 գոլի հեղինակ[25][26] և օգնելով իր թիմին հասնել մրցաշարի եզրափակիչ[27], որտեղ Մալին 2-0 հաշվով պարտվեց Նիգերիային[28][29]։ 2017 թվականին նա մինչև 20 տարեկանների երիտասարդական հավաքականի կազմում Հայդարան մասնակցեց Աֆրիկայի ազգերի գավաթին[30], սակայն Մալին դուրս մնաց խմբային փուլից[31]։

Մալիի ազգային հավաքականի կազմում իր դեբյուտը Հայդարան նշեց 2017 թվականի հոկտեմբերի 6-ին՝ փոխարինելով Իվ Բիսումային Կոտ դ'Իվուարի դեմ խաղում[32][33]։ Իր առաջին հանդիպումը հավաքականի մեկնարկային կազմում անցկացրեց 2018 թվականի մարտի 23-ին՝ Ճապոնիայի դեմ ընկերական խաղում[34]։

Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի հուլիսի 30-ի դրությամբ[35]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Լիֆերինգ 2016–17 2. Լիգա 25 2 25 2
Ռեդ Բուլ Զալցբուրգ 2016–17 Ավստրիայի Բունդեսլիգա 5 1 2 1 0 0 0 0 7 2
2017–18 31 3 6 1 18 4 0 0 55 8
2018–19 1 0 1 0 0 0 0 0 2 0
Ընդհանուր 37 4 9 2 18 4 0 0 64 10
Կարիերայի ընդհանուր 62 2 9 2 18 4 0 0 89 12

Միջազգային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի հուլիսի 30-ի դրությամբ[35]

Մալի
Տարի Խաղեր Գոլեր
2017 2 0
2018 1 0
Ընդհանուր 3 0

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեդ Բուլ Զալցբուրգ

Անհատական[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com — 2000.
  2. «Mali - A. Haidara - Profile with news, career statistics and history - Soccerway»։ uk.soccerway.com (անգլերեն)։ Վերցված է 2018-07-30 
  3. «FC Liefering - LASK Linz, Aug 5, 2016 - 2. Liga - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-30 
  4. «Red Bull Salzburg - SV Kapfenberg, Apr 5, 2017 - ÖFB-Cup - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-30 
  5. «Red Bull Salzburg - SK Sturm Graz, Apr 9, 2017 - Bundesliga - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-30 
  6. «Austria Vienna - Red Bull Salzburg, May 25, 2017 - Bundesliga - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-30 
  7. «Red Bull Salzburg - Hibernians FC, Jul 19, 2017 - UEFA Champions League Qualifying - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-30 
  8. «Vitória Guimarães SC - Red Bull Salzburg, Sep 14, 2017 - Europa League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-30 
  9. «Red Bull Salzburg - SS Lazio, Apr 12, 2018 - Europa League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-30 
  10. «FC Red Bull Salzburg 4-1 Lazio (agg 6-5)»։ BBC Sport (en-GB)։ 2018-04-12։ Վերցված է 2018-07-30 
  11. «Austrians score three in four minutes to complete comeback»։ The Sun (en-GB)։ 2018-04-12։ Վերցված է 2018-07-30 
  12. Team The42։ «Another night of European drama as Red Bull Salzburg produce stirring comeback»։ The42 (անգլերեն)։ Վերցված է 2018-07-30 
  13. «Red Bull Salzburg - Olympique Marseille, May 3, 2018 - Europa League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-30 
  14. «Red Bull Salzburg 2-1 Marseille (2-3 on agg): Jorge Rolando nets dramatic winner»։ Sky Sports (անգլերեն)։ Վերցված է 2018-07-30 
  15. «FC Red Bull Salzburg 2-1 Marseille»։ BBC Sport (en-GB)։ 2018-05-03։ Վերցված է 2018-07-30 
  16. Association Press (2018-05-03)։ «Rolando fires Marseille to Europa League final and breaks Salzburg hearts»։ the Guardian (անգլերեն)։ Վերցված է 2018-07-30 
  17. «Rapid Vienna - Red Bull Salzburg, May 13, 2018 - Bundesliga - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-30 
  18. «Amadou Haidara | Football Stats | RB Salzburg | Season 2017/2018 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2018-07-30 
  19. 19,0 19,1 «FC Red Bull Salzburg - We are the 2018 Austrian champions!»։ redbulls (գերմաներեն)։ Վերցված է 2018-07-14 
  20. 20,0 20,1 «Bundesliga.at - Das Team der Saison 2017/18»։ www.bundesliga.at։ Վերցված է 2018-07-30 
  21. «FC Red Bull Salzburg - Who was our player of the season?»։ redbulls (գերմաներեն)։ Վերցված է 2018-07-14 
  22. «FC Red Bull Salzburg - Contract extension with Amadou Haidara»։ redbulls (գերմաներեն)։ Վերցված է 2018-07-30 
  23. Coombs Dan։ «Tottenham Hotspur miss out on Amadou Haidara»։ Here Is The City (անգլերեն)։ Վերցված է 2018-07-30 
  24. FIFA.com։ «FIFA U-17 World Cup Chile 2015 - Teams - Mali - FIFA.com»։ FIFA.com (en-GB)։ Վերցված է 2018-07-30 
  25. «Mali U17 - Honduras U17, Oct 24, 2015 - 2015 FIFA U-17 World Cup - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-30 
  26. «Mali U17 - North Korea U17, Oct 29, 2015 - 2015 FIFA U-17 World Cup - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-30 
  27. FIFA.com։ «FIFA U-17 World Cup Chile 2015 - Matches - Mali-Belgium - FIFA.com»։ FIFA.com (en-GB)։ Վերցված է 2018-07-30 
  28. «Mali U17 - Nigeria U17, Nov 8, 2015 - 2015 FIFA U-17 World Cup - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-30 
  29. FIFA.com։ «FIFA U-17 World Cup Chile 2015 - Matches - Mali 0:2 (0:0) Nigeria - FIFA.com»։ FIFA.com (en-GB)։ Վերցված է 2018-07-30 
  30. «Mali Team Details»։ cafonline.com։ Վերցված է 2018-07-30 
  31. Football CAF - Confederation of African։ «CAF - Competitions - Total U-20 Africa Cup of Nations, Zambia 2017 - Standings»։ www.cafonline.com (en-US)։ Վերցված է 2018-07-30 
  32. «Mali - Ivory Coast, Oct 6, 2017 - World Cup qualification Africa - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-30 
  33. FIFA.com։ «2018 FIFA World Cup Russia™ - Matches - Mali-Côte d'Ivoire - FIFA.com»։ FIFA.com (en-GB)։ Վերցված է 2018-07-30 
  34. «Japan - Mali, Mar 23, 2018 - International Friendlies - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-30 
  35. 35,0 35,1 «Amadou Haïdara»։ worldfootball.net (en-GB)։ Վերցված է 2018-07-30 
  36. «Leipzig UCL place in doubt as Salzburg win»։ ESPN.com (անգլերեն)։ Վերցված է 2018-07-30 
  37. «FC Red Bull Salzburg - Red Bulls win historic fourth double!»։ redbulls (գերմաներեն)։ Վերցված է 2018-07-30 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]