Աննա Աճեմյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Աճեմյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Աննա Աճեմյան | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 20, 1965 (59 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Երկիր | ԽՍՀՄ և Հայաստան |
Ժանրեր | դասական երաժշտություն |
Մասնագիտություն | դաշնակահարուհի |
Աշխատավայր | Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա և Երևանի միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոց Չայկովսկու անվան |
Կրթություն | Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (1983) |
Աննա Գևորգի Աճեմյան (հուլիսի 20, 1965, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դաշնակահարուհի, Գևորգ Աճեմյանի անվան ջութակահարների անսամբլի ղեկավար և կոնցերտմայստեր, ջութակահարներ Գևորգ Աճեմյանի և պրոֆեսոր Անահիտ Աճեմյանի դուստրը[1]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Աննա Աճեմյանը ծնվել է 1965 թվականին Երևան քաղաքում։ 1973 թվականին ընդունվել է Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական դպրոցի դաշնամուրի բաժինը և 1983 թվականին այն ավարտել գերազանցությամբ։ 1988 թվականին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրի բաժինը՝ պրոֆեսոր Սերգեյ Սարաջյանի դասարանը։ 2005-2006 թվականներին սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ասպիրանտուրայում։ 2005-2013 թվականներին աշխատել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում՝ Սերգեյ Սարաջյանի դասարանում՝ որպես ասիստենտ։ 1988 թվականից աշխատել է իր հոր՝ Գևորգ Աճեմյանի մոտ, որպես կոնցերտմայստեր։ Հետագայում՝ Գևորգ Աճեմյանի մահից հետո աշխատել է Անահիտ Աճեմյանի ղեկավարության տակ։ 2010 թվականից Գևորգ Աճեմյանի անվան ջութակահարների անսամբլի ղեկավարն ու կոնցերտմայստերն է։ 1988 թվականից մինչ այսօր դասավանդում է Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում։ 2000 թվականից սկսած Անահիտ Աճեմյանի հետ միասին հրատարակում է Գևորգ Աճեմյանի մշակումները ջութակահարների անսամբլի համար։ Ունի հեղինակած գիրք՝ «Գևորգ Աճեմյանի երգող ջութակները» անվանվամբ։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2003 թվականին Երևանի քաղաքապետարանի Մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի վարչությունը Աննա Աճեմյանին պարգևատրել է պատվոգրով` մանկավարժական արդյունավետ գործունեության համար։