Աղջիկը վաղվանից

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աղջիկը վաղվանից
անգլ.՝ The Girl from Tomorrow և իտալ.՝ La ragazza del futuro
Երկիր Ավստրալիա
Ժանրգիտական ֆանտաստիկա հեռուստատեսությունում, կինոկատակերգություն և time-travel television program?
Լեզուանգլերեն
ԴերակատարներՔեթրին Քալեն, Մելիսա Մարշալ, Ջեյմս Ֆայնդլի, Էնդրյու Քլարկ, Ջոն Հովարդ, Մայլզ Բյուքենեն և Հելեն Օ'Քոնոր
ԵրաժշտությունԻեն Դեմոն
Տևողություն24 րոպե
ՀաջորդԱղջիկն ապագայից․ մաս II։ Վաղվա ավարտը

Աղջիկը վաղվանից (անգլ.՝ The Girl from Tomorrow), ավստրալիական մանկական արկածային գիտաֆանտաստիկ հեռուստասերիալ, որի պրեմիերան կայացել է 1992 թվականին, Nine Network հեռուստաալիքով։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

3000 թվականն է։ Մարդկությունն ապրում է ուտոպիայում, սակայն 2500 թվականի աղետից (2500’s Great Disaster) հետո դեռ շարունակում է աշխատել երկրագնդի էկոհամակարգի վերականգնման համար։

Աղետի պատճառները զննելու համար անցյալ` 2500 թվական է ուղարկվում Թուլիսթա (Tulista) անունով մի գիտնական, ում բռնում է չարագործ Սիլվերթորնը (անգլ.՝ Silverthorn — «արծաթե փուշ»), որը ցանկանում էր նվաճել ապագան։ Հասկանալով, որ, թեև 3000 թվականին մարդիկ զենքեր չունեն, սակայն նա չի կարող նվաճել նրանց, Սիլվերթորնն առևանգում է Թուլիսթայի օգնական Ալանային (Alana), և ուղևորվում է ավելի վաղ անցյալ` 1990 թվական, որտեղ, նրա կարծիքով, նա աշխարհը գրավելու ավելի մեծ հնարավորություն կունենա։

1990 թվականին Ալանային հաջողվում է փախչել չարագործից, և նա ծանոթանում է Ջեննի Քելլիի հետ (Jenny Kelly), որը մոտավորապես իր տարիքի աղջիկ էր։ Նոր ընկերուհին Ալանային օգնում է հաղթել չարագործին և վերադարձնել ժամանակի մեքենան, ինչպես նաև` նրան ծանոթացնում է իր ընտանիքի և դպրոցական շրջապատի հետ։

Կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ալանա - Տասնչորսամյա աղջիկ` 3000 թվականից։ Նրա ծնողներն ապրում են Տիտանում, բայց դստերն ուղարկել են Երկիր` սովորելու։ Այստեղ նա սովորում է վերափոխման կարողությունը (Transducer), նրա կարողությունների տարբերանշանն են լինում քունքի երեք խալերը։
  • Սիլվերթորն (արծաթե փուշ) - չարագործ, որն ապրում էր 2500 թվականում։ Չնայած իր չար մտքերին` ժամանակ առ ժամանակ կարող է շատ գրավիչ լինել։
  • Ջենի Քելլի - Տասնչորսամյա աղջիկ, որն ապրում էր 1990 թվականում։ Ալանայի ընկերուհին։ Մազերը մանուշակագույն է ներկում, թմբուկ է նվագում և երազում է միանալ երաժշտական խմբի։ Ատում է Սիդնեյը, որտեղ ապրում էր, սակայն նոր ընկերուհու շնորհիվ սկսում է իր քաղաքը տեսնել այլ աչքերով։
  • Փիթի Քելլի - իննամյա տղա, որն ապրում էր 1990 թվականում։ Ջենիի եղբայրը։ Սիրում է սուպերհերոսների և հաճախ իրեն անվանում է «Կապիտան Զերո»։ Հետաքրքրում է գիտական ֆանտաստիկայով, այդ պատճառով էլ աղջկա գալը ապագայից նրա համար մեծ նշանակություն ուներ։
  • Իրեն Քելլի - Փիթիի և Ջենիի մայրը։ Շատ է անհանգստանում իր երեխաների համար, այդ պատճառով չի թողում, որ նրանք կռվեն Սիլվերսթորնի հետ։ Հանդիպում է Ջեյմս Ռունիի հետ, որը Ջենիի և Փիթիի դպրոցի ֆիզիկայի ուսուցիչն է։
  • Ջեյմս Ռունի - Ջենիի և Փիթիի դպրոցի ֆիզիկայի ուսուցիչը։ Հանդիպում է նրանց մոր` Իրենի հետ։ Երեխաներին օգնում է վերադարձնել ժամանակի մեքենան։

Ապագայի գյուտեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած ըստ սցենարի ներկան և ապագան բաժանող նշանակալի ժամկետին (5-ից 10 դար)` սերիալում ապագայի տեխնոլոգիաները շատ համեստ են ներկայացված։

  • 2500 թվական - բլաստեր,
  • 3000 թվական - ժամանակի մեքենա, անհատական համակարգիչ, որը պետք է կրել դաստակի վրա (հոլոգրաֆիկ վերարտադրման հնարավորությամբ), փոխարկիչ կամ «տրանսդյուսեր» (օբյեկտների լևիտացիա, նյութական օբյեկտների ոչնչացում, տեռաֆորմավորում, տելեպատիա, վերքերի վերականգնում)։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ֆիլմը հիշեցնում է «Հյուրը ապագայից» (1984) խորհրդային մանկական հինգ սերիայից կազմված ֆիլմը. աղջիկը, որը եկել էր ապագայից (նման` Ալանա/Ալիսա անունով), ընկնում է մեր ժամանակներ, փորձում է կանգնեցնել ապագայից եկած չարագործներին և ընկերանում է հասակակից մի աղջկա հետ և այլն։
  • Առաջին անգամ DVD տեսասկավառակով ֆիլմը թողարկվել է 2006 թվականի սեպտեմբերի 18-ին։
  • Շարքը պաշտոնապես թարգմանվել է հունգարերեն, նորվեգերեն և իտալերեն[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Даты выхода на экраны сериала «Девочка из завтра» (1991) на сайте Internet Movie Database(անգլ.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]