Բլաստեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
խաղալիք բլաստեր

Բլաստեր (անգլ. blaster, բառացի «բռնկիչ»)`գիտաֆանտաստիկայում և տիեզերական օպերայում տարածված անվանումը հորինված էներգետիկ զենքի: Բլաստեր ավանդաբար անվանում են էներգետիկ զենքի շատ տեսակներ: Ըստ չափերի և ձևի բլաստերը, որպես կանոն, ատրճանակի կամ հրացանի տարատեսակ է:

Տարատեսակները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ ֆանտաստների բլաստերի գործունեության սկզբունքը հիմնված է տարբեր ֆիզիկական գաղափարների  վրա.

Էլեկտրամագնիսական[խմբագրել | խմբագրել կոդը]

Տվյալ կատեգորիայի մեջ են մտնում տարբեր սխեմաներով և գործունեության սխեմաներով զենքեր` ինչպես իրական մշակված կամ մշակման փուլում գտնվող, այնպես էլ  տվյալ պահին ֆանտստիկ, որոնցում օգտագործվում  են էլեկտրամագնիսական ալիքները  թիրախի խոցման համար:

1.Լազերային բլաստեր( ինչպես նաև  լազերային հրացան, լազերային ատրճանակ, ճառագայթային  ատրճանակ,), որը հիմնված է լազերային ճառագայթի գործունեության սկզբունքի վրա:

Հիշատակումը ֆանտաստիկայում. Հիշատակվել է Ուրսուլա Լե Գուինի «Հայնյան ցիկլում»: Եղել են բազմաթիվ նախագծեր ռազմական լազերի ստեղծման համար: Լազերային զենքը (տեսանելի և անտեսանելի սպեկտրի) բավականին վաղուց է օգտագործվում որպես հակատիեզերական պաշտպանության էլեմենտ: Բայց հիմնական խնդիրը համադրումն է ընդունելի կործանարար հզորւթյան և ոչ թե նույնիսկ ձեռքի այլ ինչ-որ չափով մոբիլ զենքի չափերի: Տվյալ պահին լուրջ հաջողություններ տվյալ ոլորտում դեռ չկան:

Իրական օրինակներ.Լազերային զենք: Ավելի խիստ սահմանմամբ լազերային զենքը բլաստերը չէ:

2.Ռազմական մազերներ (ուժեղացուցիչ)/բարձր հաճախականությամբ ճառագայթիչներ. թիրախի խոցման համար զենք, ` ճառագայթող կոհերենտ միկրոալիքներ:

Հիշատակում ֆանտաստիկայում. «Գոդզիլան ընդդեեմ ՄեխաԳոդզիլայի» և «Գոդզիլան ընդդեեմ ՄեխաԳոդզիլայի.փրկեք Տոկիոն» («մազեր-տանկ» ,ռազմական մազերով զինված տանկ; Կիրյու ռոբոտի մազերային ճառագայթիչ), «Հիմնադրումը և Երկիրը», «Մոսկովյան լաբիրինթոս» և այլն: Crysis 2 խաղում կա X43 MIKE զենքը` արձակող ուղղորդված միկրոալիքային ճառագայթում,այն տաքացնում է թշնամիների մարմիններում հեղուկները` ստիպելով նրանց բառացիորեն պայթել:

Իրական օրինակներ. Ակտիվ ժխտման համակարգ:

1.Նեյրոբլաստերներ` բարձր հաճախականությամբ ճառագայթիչների յուրահատուկ  տարատեսակ` նկարագրված «Ֆորկասիգանների սագայում»: Տվյալ զենքը գործնականում ոչ մի տեսանելի  վնաս չհասցնելով կենդանի թիրախի մարմնին, ամբողջությամբ վնասում է նրա նյարդային համակարգը: Այդպիսի զենքը ճիշտ է անվանել նեյրոդիսռապտոր.

3․Լուսային զենք` զենք ֆոկուսացվող  հայելիների և պրիզմաների համակարգի միջոցով ոչ կոհերենտ լուսային ճառագայթումը(որպես կանոն`բնական) թիրախի վրա:

Հիշատակում գիտաֆանտաստիկայում.Ալեքսեյ Տոլստոյի «Ինժեներ Գարինի հիպերբոլոիդ», Ստանիսլավ Լեմի «Ֆիասկո» (օրբիտալ զենք «արևային լազեր»), համակարգչային խաղ  Red Alert 2.

Իրական օրինակներ.համաձայն լեգենդի Սիրակուզի պաշարման ժամանակ քաղաքի պաշտպանները վառել են հռոմեացիների նավերը` Արքիմեդի հրամանով ֆոկուսացնելով նրանց վրա արևային ճառագայթները:Նրանք  շարվել էին  հատուկ ձևով մինչև հայելային փայլով հղկված վահաններով: Տվյալ փորձը 1973-ին հաջողությամբ կրկնել է հույն գիտնական Յոհանիս Սաքասը [1]։

Սակայն հաշվի առնելով այդ օրերի իրողությունը նմանատիպ զենքը անհնար էր, քանի որ նրա իրագործման համար անհրաժեշտ է ահռելի քանակությամբ լավ հղկված և ուղղորդված հայելիներ, որոնք պետք է կարգավորել կախված Արևի ու նավի դիրքից: Այդպիսի զենքը ճառագայթային զենքի տարատեսակ է և բլաստեր չէ:

4.Էլեկտրամագնիսական-իմպուլսային զենք (հաճախ անվանվում է նաև մագիսաիմպուլսային EMP, EM-pulse) ` հարմարանք (ճառագայթիչներ ուղղորդված և չուղղորդված ազդեցությամբ, վերջիններից  են էլեկտրամագնիսական պայթուցիկները), որը խոցում է թիրախը հզոր էլեկտրամագնիսական իմպուլսով:

Հիշատակումը ֆանտաստիկայում.գործնականորեն ամենուրեք

Իրական օրինակներ. Էլեկտրամագնիսական պայթուցիկներ: Դա նույնպես բլաստեր չէ, քանի որ իրենից ներկայացնում է լայն ուղղորդվածություն ունեցող ալիքային զենք:

.1.Կաթվածահար անող բլաստերներ-ոչ լետալ ձեռքի զենք` խոցող թիրախը քիչ հզորությամբ, հատուկ կոնֆիգուրացիայով , ուղղորդված էլեկտրամագնիսական իմպուլսով, որը բերում է մի քանի ժամ  նպատակակետի գիտակցության վայրկենական կորուստին: Երբեմն ոչ ինքնուրույն զենք է, այն «տեղադրված» հարմարանք է կամ ռազմական բլաստերների ռեժիմներից մեկը:

Իրական օրնակներ. Էլեկտրաշոկեր, տետանայզեր (էլեկտրաշոկերի ծանր տարբերակը, փոխանցող իմպուլսը իոնիզացնող ՈւՄ-լազերով :  Տվյալ պահին սրա սերիական ատադրությունը դրված չէ:

Հիշատակում ֆանտաստիկայում. «Աստղային պատերազմներ: Էպիզոդ IV ;Նոր հույս» (ռազմական զենքի ոչ լետալ ռեժիմ) ,  « Ֆորկոսիգանների սագայում»,  «Հնագույն աղետում» «պարալիզատորները» Բրայան Օլդիսի  NON-STOP-ում,  «Աքաղաղի ճիչը» Կրապավինի «Մեծ կրիստալի խորքում» ցիկլից, XCOM: Enemy Unknown և այլն:

5.Ուղղորդված ազդեցության էլեկտրական լիցքավորիչներ՝ զենք `իր մեջ համադրող էլեկտրամագնիսական  ճառագայթիչի ր պլազմային զենքի գծերը

6.Անիհիլյատորներ՝ զենք, խոցող թիրախը անտիմատերիայով: Այդպիսի զենքի յուրահատկությունը սկզբունքայնորեն անհնարիությունն է մթնոլորտում օգտագործմն. Անտիմատերիան անիհիլացվում է , բախվելով մթնոլորտային գազի մասնիկների հետ:

7․Գրավիտաստրուկտուրներ՝ հարրմարանք գեներացնող գրավիտացիոն դաշտ, բառացիորեն պայթեցնող թիրախը:

Սակայն նշված զենքերից ոչ մեկը բլաստեր չէ, բացառությամբ` անիհիլյատորի, քանի որ `

ալիքային կամ ճառագայթային զենք են, իսկ դասական բլաստերը խրձային զենք է:

դասական բլաստերը կրակում է պլազմա կամ տարատեսակ մասնիկներ` իոններ, նեյտրոններ, ելեկտոններ և այլն:

Պլազմային բլաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Պլազմային բլաստեր կամ պլազմեր՝ կրակում է պլազմայի խտացոոմներով։ Ֆանտաստիկայում պլազմային զենքի հիմնական տեսակներն են․

  1. Զենք կրակող սֆերկ , էլիպսաձև կամ կաթիլանման պլազմայի խտացումներով, որպես կանն, պայթում է , երբ խոցում է թիրախը
  2. Զենք, որը կրակում է պլազմային «ճառագայթով»։ Իրենից ներկայացնում է մասնիկների գծային արագացուցիչօ տարատեսակ
  3. Շիթային պլազմային զենք
  4. Պլազմային զենքը որպես կրակային զենքի մոդիֆիկացիա
  5. Պլազմային պայթուցիկներ 

Ապագայում ստեղծման հեռանկարը[խմբագրել | խմբագրել կոդը]

Բլաստերը ի տարբերություն ամենակատարյալ կինետիկ զենքի` իրական կամ ֆանտաստիկ, օժտված է մի շարք ռազմական առավելություններով, ինչի շնորհիվ այն տեղ ունի ոչ միայն գիտաֆանտաստիկայի էջերում, այլ նաև  զենքի արտադրության առաջատար երկրների իրական ռազմատեխնիկական ուսումնասիրություններում:

Այդ առավելություններից են.

  • Բլաստերը կարող է իմպուլսային ռեժիմից անցում կատարել անընդհատին և հակառակը: Բլաստերը կարող է լինել ինչպես ճառագայթային, այնպես էլ իմպուլսային զենք:  Վերջին դեպքում հնարավոր է արագ կրակ: Սառը զենքին համանման բլաստերը կարող է լինել ծակող, կտրող և մետաղական ձեռքի զենք:
  • Բլաստերից կրակոցը ոչ մի կերպ կապված չէ զանգվածների տարածության մեջ տեղափոխմամբ, որը թույլ է տալիս վարել ռազմական գործողությունները , օրինակ անկշռության պայմաններում:
  • Միակ ծախսվող ռեսուրսը բլաստերում էներգիան է և աշխատող մարմնի նյութը: Բայց բլաստերը ավելի խնայողաբար ծախսել աշխատող մարմնի նյութը, քան կինետիկ զենքը (վերջինի մոտ դրանք փամփուշտները ու հրանոթային արկերն են): Օրինակ պլազմային զենքերը մոլորակի մթնոլորտում կարող են օգտագործել որպես աշխատող նյութ մթնոլորտային գազերը: Ենթադրում են շատ բարձր էներգիայի խտություն մարտկոցներում, հաճախ միջուկային էներգիայի մակարդակի:
  • Հզորության դինամիկ փոփոխությունը  կախված ռազմական իրավիճակից թույլ է տալիս  մարտի ժամանակ կրակելիս ռացիոնալ օգտագործլ ռազմակոմպլեքսը` տվյալ դեպքում ռազմական էներգետիկ պաշարը:
  • Վերաբեռնման` լիցքավորման խնդրի լուծումը, քանի որ բլաստերը կամ ընդհանրապես պետք չէ վերաբեռնել, կամ պլազմային զենքի դեպքում դա անհրաժեշտ է անել բավական հազվադեպ աշխատող մարմնի նյութի դանդաղ ծախսի, որը թույլ է տալիս տնտեսել «փամփուշտների» արտադրության վրա ուժերը և միջոցները:

Սակայն ճառագայթային և բլաստերային զենքերի շատ տեսակներին բնորոշ են նաև որոշակի թերություններ․

  • Էլեկտրամագնիսական ալիքների տարածման վրա միջավայրի ազդեցությունը պայմանավորում էլազերային զենքի էֆեկտւիվույան կախումը մթնոլորտի վիճակից[2].
  • Լազերային ճառագայթի կասեցնող ազդեցության ցածր լինելը գցում է ճառագայթային բլաստերի արժեքը որպես մոտակա մարտի զենք:
  • Արտացոլված էներգիան կարող է վնասել կրակողին (նվազագույնը աչքերը), թեև դա արտադրությունում հիմնականում անտեսվում է:
  • Ճառագայթախրձային զենքը (խրձային զենքը անընդհատ ազդեցությամբ) ի տարբերություն լազերայինի, կախված չէ մթնոլորտի օպտիկական հատկությունների, բայց կախված է հոմոգենության խտությունից (օրինակ ամպը ամեն դեպքում ցրում է ճառագայթային խրձի մի մասը այս կամ այն բարձրէներգետիկ մասնիկների):
  • Կրակոցը, էլ չասած անընդհատ ռեժիմով , դիմակազերծում է կրակողին:
  • Այդպիսի զենքը թույլ չի տալիս թիրախի խոցումը, որը գտնվում է թաքստոցում: Խնդիրը լուծվում է նրանով , որ թաքստոցների մեծամասնությունը կարող է ոչնչացվել բլաստերի մեկ-եկու կրակոցով:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Archimedes' Weapon
  2. «High intensity laser propagation in the atmosphere»։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-22-ին  L. M. Frantz, T. D. Holstein