Աղջիկը ոչ մի տեղից

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աղջիկը ոչ մի տեղից
Ժանրֆենթզի հեռուստասերիալ, թրիլլեր հեռուստասերիալ, դեռահասական դրամա, պարանորմալ հեռուստատեսային ծրագիր և անթոլոգիա սերիալ
Երկիր Թաիլանդ
Լեզութայերեն և անգլերեն
Գլխավոր
դերերում
Չիչա Ամատայակուլ, Anuchit Saphanphong?, Khomkrit Treewimon?, Nathasit Kotimanuswanich?, Claudia Jakaphan?, Chinaradee Anupongphichat? և Thasorn Klinnium?
ՍցենարիստKongdej Jaturanrasamee?
Եթերաշրջանների քանակ2
Սերիաների քանակ21
Էկրաններին էօգոստոսի 8, 2018 և մայիսի 7, 2021-ից մայիսի 7, 2021
ՀեռուստաալիքGMM 25?
ԸնկերությունGMM Grammy
ԴիստրիբյուտորՆեթֆլիքս
Պաշտոնական կայքէջ

«Աղջիկը ոչ մի տեղից», թաի առեղծվածային թրիլլեր անթոլոգիա հեռուստասերիալ, ստեղծված SOUR Bangkok ստուդիայի կողմից, որտեղ գլխավոր դերակատարն է դերասանուհի Չիչա «Քիթի» Ամատայակուլը։

Առաջին սեզոնը թողարկվել է 2018 թվականի օգոստոսի 8-ին GMM 25-ում։ Երկրորդ սեզոնը թողարկվել է ամբողջ աշխարհում Netflix հարթակով 2021 թվականի մայիսի 7-ին՝ շոուին բերելով միջազգային համբավ։ Այն Նեթֆլիքսի ամենաշատ դիտված շոուների ցանկում առաջին տեղն է զբաղեցրել Թաիլանդում, Վիետնամում և Ֆիլիպիններում, միևնույն ժամանակ ընդգրկվել է լավագույն 10-նյակում աշխարհի այնպիսի երկրներում, ինչպիսին է Բրազիլիան[1][2][3][4]։ Շոուն արժանացել է քննադատների բարձր գնահատականին նրա համար, որ այն օգտագործում է ոչ ավանդական պատմություններ, ինչպես նաև ընկալում է ժամանակակից ավագ դպրոցականներին[5][6]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Սյուժեն պտտվում է Նաննոյի՝ խորհրդավոր աղջկա շուրջ, ով տեղափոխվում է Թաիլանդի տարբեր մասնավոր դպրոցներ և բացահայտում պատմություններ աշակերտների և դասատուների ստի, գաղտնիքների և կեղծավորությունների մասին։ Նաննոն երբեմն ստում է՝ ուրիշներին հրահրելու համար։ Նա բացահայտվում է որպես անմահ էակ, ով պատժում է օրենքին չենթարկվողներին իրենց հանցագործությունների և չարագործությունների համար։

2-րդ եթերաշրջանում Նանոն հանդիպում է իր մրցակցին՝ «կրոնափոխ» Յուրիին, ով հակված է այլ, ավելի շատ վրեժխնդիր գաղափարախոսությանը և ցանկանում է ստանձնել Նանոյի պարտականությունները։

Մշակում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դրվագների սյուժեները ոգեշնչված են իրական լուրերով, որոնցում աշակերտուհիները զոհ են դարձել, որպեսի ցույց տրվի, թե ինչպես են զոհերը ի վերջո դառնում հաղթողներ[7]։ Օրինակ՝ «Մինին և չորս մարմին»-ը հիմնված էր մի միջադեպի վրա, երբ ուսանողը բախվեց համալսարանի ֆուրգոնին՝ սպանելով ինը մարդու և խուսափում է հետևանքներից իր ընտանիքի հարուստ կապերի շնորհիվ[8]։

«SOTUS»-ը նույնպես հիմնված էր մի դեպքի վրա, երբ ավագը պատժում է կրտսերին հեյզինգի կանոնները րպահպանելու համար, ինչի արդյունքում սպանություն է տեղի ունենում[9]։

Գլխավոր դերասանուհի Ամատայակուլը սերիալի համար օգտագործել է «Տոմի» ճապոնական սարսափ մանգան, որտեղ ներկայացված է սուկկուբուսի նման մի կին[10]։

Յուրիի դերի լսումներից մի քանի օր առաջ Չանյա Մաքքլորին նոր էր սկսել վերականգնվել ուղեղի ուռուցքը հեռացնելու վիրահատությունից հետո։ Դերը ստանալու վճռականությունը գրավում է անձնակազմին և ոգեշնչում է նրան ընդլայնել իր կերպարի սահմանները[11]։

Թողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

«Աղջիկը ոչ մի տեղից» առաջին սեզոնը թողարկվել է 2018 թվականի օգոստոսի 8-ին GMM 25-ում։ Այն նաև թողարկվել է Netflix հարակում 2018 թվականի հոկտեմբերի 31-ին[12]։

2021 թվականի ապրիլի 19-ին թողարկվեց երկրորդ սեզոնի թրեյլերը։

2-րդ եթերաշրջանը բաղկացած է 8 դրվագից և թողարկվել է 2021 թվականի մայիսի 7-ին Netflix հարթակով[13]։

Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Արարողություն Տարի Մրցանակ Անվանակարգ Արդյունք Ծան.
3rd Asia Contents Award 2021 Best Creative Girl From Nowhere Season 2 Առաջադրված [14]
Best OTT Original Girl From Nowhere Season 2 Առաջադրված
Best Asian TV Series Girl From Nowhere Season 2 Հաղթանակ [15]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ramli, Sofia (2020 թ․ օգոստոսի 25). «Netflix's Thai drama 'Girl From Nowhere' begins production on season two». NME. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 22-ին.
  2. Singh, Surej (2021 թ․ ապրիլի 19). «Watch the grisly teaser trailer for 'Girl From Nowhere' season two». NME. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 20-ին.
  3. «5 reasons to watch 'Girl from Nowhere'». Lifestyle Asia Bangkok (ամերիկյան անգլերեն). 2021 թ․ մայիսի 28. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 22-ին.
  4. Tabanera, Lily Grace (2021 թ․ մայիսի 10). «'Girl From Nowhere' Is Number One On Netflix PH And 'Nanno' Wants To Thank All Her Pinoy Fans!». COSMO.PH (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 23-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 23-ին.
  5. «Production for season 2 of 'Girl From Nowhere' begins in Bangkok». ABS-CBN News (անգլերեն). 2020 թ․ օգոստոսի 24. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 22-ին.
  6. «Why Netflix is doubling down on Southeast Asian films and shows». South China Morning Post (անգլերեն). 2021 թ․ հունիսի 22. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 22-ին.
  7. «Spikes Asia Festival of Creativity». Spikes Asia Festival of Creativity (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2023 թ․ մարտի 4-ին.
  8. «Is Girl From Nowhere's Minnie And The Four Bodies Based On A True Story?». web.archive.org. 2021 թ․ մայիսի 18. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 18. Վերցված է 2023 թ․ մարտի 4-ին.{{cite web}}: CS1 սպաս․ unfit URL (link)
  9. «สลดใจ รับน้อง ม.ดัง ภูเก็ต สาวโดนรุ่นพี่สั่งลงโทษ วิ่งจนช็อกเสียชีวิต». www.thairath.co.th (թայերեն). 2020 թ․ օգոստոսի 21. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2023 թ․ մարտի 4-ին.
  10. «🖤😈 = @kittychicha». www.instagram.com (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2023 թ․ մարտի 4-ին.
  11. «Url». Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2023 թ․ մարտի 4-ին.
  12. Corinne Sullivan (2018 թ․ հոկտեմբերի 31). «28 New and Returning Netflix Shows Everyone Will Be Talking About This October». POPSUGAR Entertainment (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023 թ․ մարտի 4-ին.
  13. «'Girl From Nowhere Season 2' to premiere on Netflix May 7». Manila Bulletin (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2023 թ․ մարտի 4-ին.
  14. «Asia Contents Awards». asiacontentsawards.com. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 7-ին.
  15. Frater, Patrick; Souw, Rebecca (2021 թ․ հոկտեմբերի 7). «Busan's Asia Contents Awards Dominated by Netflix Series». Variety (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 7-ին.