Աղմուկի գույն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Աղմուկի գույն

Աղմուկի գույներ, տերմինների համակարգ, որոնք նկարագրում են որոշակի գույներով հաստատուն աղմուկի ազդանշանները, հաշվի առնելով կամայական ազդանշանի սպեկտրի և տեսանելի լույսի սպեկտրների անալոգիան: Այս աբստրակցիան լայնորեն օգտագործվում է տեխնիկական այնպիսի ոլորտներով, որոնք կապված են աղմուկի հետ (ակուստիկա, էլեկտրոնիկա, ֆիզիկա և այլն):

Այս սահմանումներից յուրաքանչյուրը ուսումնասիրում է ազդանշանի սպեկտրը բոլոր հաճախությունների համար:

Աղմուկի հիմնական «գույներ»[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղմկային ազդանշանների տարբեր գույների հետ համապատասխանությունը կատարվում է սպեկտրային խտության գրաֆիկների (հիստոգրամա) օգնությամբ այսինքն՝ հզորության ըստ հաճախությունների բաշխմամբ:

Բացի դրանից իրական ազդանշանների ուսումնասիրման ժամանակ մեծ նշանակություն ունի ավտոկորրեկցիոն ֆունկցիաների պրոցեսի գնահատումը: Բոլոր տեսակի աղմուկներից սպիտակ աղմուկը միակ պրոցեսն է, որում տարբեր պահերին ազդանշանի արժեքները մեկը մյուսից կախված չեն (ավտոկորրեկցիան բացակայում է):

Ավտոկորրեկցիայի գնահատման համար (սպիտակ աղմուկը ինտեգրվող, մաքուր թեև դիֆերենցված պրոցես է) օգտագործվում են բազմաթիվ ստատիստիկ մեթոդներ, օրինակ՝ Բրոյշ-Գոդֆրիի թեստ:

Սպիտակ աղմուկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սպիտակ աղմուկի սպեկտրը:
10 վայրկյան սպիտակ աղմուկ:

Սպիտակ աղմուկը անվերջությանը հավասար դիսպերսիայի և բոլոր հաճախությունների վրա հաստատուն սպեկտրալ խտությամբ ազդանշանն է:

Պատահական ստացիոնար պրոցես է:

Այս խոսքերով՝ այս ազդանշանը դիապազոնի ցանկացած մասում, միատեսակ հաճախային շերտում ունի նույն խտությունը: Օրինակ՝ 40 Հց և 60 Հց հաճախությունների միջև գտնվող 20 Հց հաճախային շերտով ազդանշանը ունի նույն հզորությունը, ինչ որ 4000 Հց և 4020 Հց հաճախություննրի միջև գտնվող 20 Հց հաճախային շերտը:

Հաճախություններով չսահմանափակված սպիտակ աղմուկը հնարավոր է միայն տեսականորեն: Գործնականորեն սպիտակ աղմուկ կա միայն հաճախային սահմանափակ շերտում:

Վարդագույն աղմուկի սպեկտր:
10 վայրկյան վարդագույն աղմուկ:

Վարդագույն, թարթվող (ֆլիկկեր) աղմուկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիրառական ոլորտներում հայտնի է նաև որպես թարթվող (ֆլիկկեր-աղմուկ), 1/f աղմուկ: Վարդագույն աղմուկի հզորության սպեկտրային խտությունը որոշվում է ~ բանաձևով (խտությունը հակադարձ համեմատական է հաճախությանը), այսինքն վարդագույն աղմուկը հաճախությունների լոգարիթմական սանդղակում հավասարաչափ նվազող է:

Օրինակ՝ 40 Հց և 60 Հց հաճախային շերտում ազդանշանի հզորությունը հավասար է 4000 Հց և 6000 Հց հաճախային շերտում հզորությանը: Այդպիսի ազդանշանի սպեկտրային խտությունը համեմատած սպիտակ աղմուկին յուրաքանչյուր օկտավայում նվազում է 3 դեցիբելով:

Թարթվող լույսը օժտված է իր նախկին հավասարաչափ լոգարիթմական սանդղակի մասին «հիշողությամբ»:

Վարդագույն աղմուկը հայտնաբերվում է սրտի ռիթմերում և ուղեղի էլեկտրական ակտիվության գրաֆիկներում:

0x0փքս

Բրոունյան (կարմիր, «շագանակագույն») աղմուկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրոունյան աղմուկի սպեկտր:

Կարմիր աղմուկի սպեկտրալ խտությունը ուղիղ համեմատական է 1/f²-ին, որտեղ f-ը հաճախությունն է: Դա նշանակում է, որ ցածր հաճախությունների դեպքում աղմուկն ունի ավելի մեծ էներգիա, քան բարձր հաճախությունների դեպքում: Աղմուկի էներգիան յուրաքանչյուր օկտավայում նվազում է 6 դեցիբելով:

Կապույտ աղմուկի սպեկտրը:
10 վայրկյան կապույտ աղմուկ:

Կապույտ (երկնագույն) աղմուկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կապույտ աղմուկի սպեկտրալային խտությունը յուրաքանչյուր օկտավայում փոխվում է 3 դեցիբելով: Այսինքն սպեկտրալային խտությունը մեծանում է հաճախության աճի հետ, հետևաբար, սպիտակ աղմուկի նման, պետք է ըստ հաճախության սահմանափակված լինի:

Մանուշակագույն աղմուկի սպեկտրը:
10 վայրկյան մանուշակագույն աղմուկ:

Մանուշակագույն աղմուկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանուշակագույն աղմուկի սպեկտրալային խտությունը յուրաքանչյուր օկտավայում մեծանում է 6 դեցիբելով: Այսինքն, սպեկտրալային խտությունը ուղիղ համեմտական է հաճախության չորրորդ աստիճանին, հետևաբար, սպիտակ լույսի նման, այն պետք է սահմանափակված լինի հաճախությամբ: Մանուշակագույն աղմուկ կստացվի, եթե դիֆերենցվի սպիտակ աղմուկը:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Yellott, John I. Jr., «Spectral Consequences of Photoreceptor Sampling in the Rhesus Retina.» Science, том 221, стр. 382—385, 1983.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]