Jump to content

Աղետի փոստ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռուսական կայսրությունից ուղարկված նամակ Նյու Յորք Բրեմենով, «Էլբա» նավով, որը խորտակվել 1895 թվականին Լա Մանշում։ Բրեմենում մանուշակագույն կնիքով նշված է, որ խորտակված նավից է գերմ.՝ «Geborgen aus der / Postladung des untergegangenen / Dampfers Elbe. / Postamt 1 Bremen», իսկ վարդագույնով՝ Վճարված է, փոստային նամականիշը կորել ՝է (մաքրվել է ջրով) գերմ.՝ «Frei! Marke abgefallen. / Paid! Stamp lost.»։ Առկա են նաև Նյու Յորքի կնիքները։[1]

Աղետի փոստ (անգլ.՝ crash mail, նաև անգլ.՝ wreck mail), ֆիլատելիստական եզր է, որը բնորոշում է օդանավի, դիրիժաբլի, գնացքի վթարից հետո անվնաս մնացած, ծրարով, նամակով, փոստային բացիկով կամ փոքր ծանրոցով ուղարկված նամակագրությունը[2]։

Աղետի փոստը համաշխարհային նամակագրության շատ փոքր մասն է կազմում և դրա պատճառով մեծ պահանջարկ ունի հավաքորդների մոտ և բարձր գին։ Աղետի փոստի նմուշները վերաբերում են ամբողջական և նպատակային իրերին[2]։

1935 թվականի դեկտեմբերի 31-ին Ալեքսանդրիայի մոտ անգլ.՝ Imperial Airways ընկերության «Քաղաք խարթում» աէրոպլանի անգլ.՝ «City of Khartoum» ավիավթարից մնացած ծառայողական ծրար։ Կնիքի վրա գրված է «Փրկված է «Քաղաք խարթում»-ից անգլ.՝ Imperial Airways

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին աղետային նյութ է համարվում 1871-1871 թվականների ֆրանկո-պրուսական պատերազմի ժամանակ գերմանական զորքերով շրջապատված Փարիզից օդապարիկով ուղարկված փոստը։ Օդապարիկը ընկել է։ ԱՄՆ-ում 1918 թվականի սեպտեմբերի 10-ին վթարի է ենթարկվել փոստը տեղափոխող օդանավը։ Երկու դեպքում էլ փոստը չի վնասվել և նամակների վրա հատուկ նշումներ չկան։ Այդ պատճառով հարկավոր է ճշտել, թե տվյալ իրը աղետային փոստի նմու՞շ է, թե ոչ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Российская империя 1895. Письмо из России через Бремен в Нью-Йорк пароходом «Elbe», затонувшим утром 30 января 1895 г. в проливе Ла-Манш Արխիվացված 2012-02-15 Wayback Machine (ռուս.)
  2. 2,0 2,1 «Цельные вещи». Филателия как искусство. Филателист.ru. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 11-ին. (ռուս.)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Граллерт В., Грушке В. Филателистический словарь / Сокр. пер. с нем. Ю. М. Соколова и Е. П. Сашенкова. - М.։ Связь, 1977. - 272 с. (ռուս.)
  • Nierinck H. L. Courrier Recouperé։ Accident d’Avions - Recovered Mail։ Airplane Crashes 1918-1978. - R-Editions, 1979.(ֆր.)(անգլ.)
  • Sanford K. C. Air Crash Mail of Imperial Airways and Predecessor Airlines.] - The Stuart Rossiter Trust Fund, 2003. - ISBN 0-9530004-6-X.(անգլ.)
  • Vogt R. Irish Crash Airmail. - 2nd edn. - Rochford։ Irish Airmail Society, Արխիվացված 2012-11-08 Wayback Machine 1997.(անգլ.) (Ստուգված է 10 Հունիսի 2011)