Աղասի Չարչօղլյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Աղասի Չարչօղլյան
Ծնվել էապրիլի 4, 1907(1907-04-04)
Մահացել էնոյեմբերի 17, 1975(1975-11-17) (68 տարեկանում)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան, ԽՍՀՄ կամ «Պատվո նշան» շքանշան, ԽՍՀՄ
ԿրթությունՌուսաստանի ֆիզիկական մշակույթի, սպորտի, երիտասարդության և տուրազմի պետական համալսարան
Գիտական աստիճանՄանկավարժական գիտությունների թեկնածու
Քաղաքական կուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Լենինի շքանշան և Լենինի շքանշան

Աղասի Ենոքի Չարչօղլյան (1907 ապրիլի 4-ին, Դյուլլիբուլաղ գյուղում (այժմ՝ Վարդաղբյուր) – նոյեմբերի 17, 1975, Երևան), կուսակցական և պետական աշխատող։ Մանկավարժական գիտությունների թեկնածու։ ԽՄԿԿ անդամ 1928 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Մոսկվայի ֆիզիկական կուլտուրայի համալսարանը և ԽՄԿԿ ԿԿ-ին կից կուսակցական բարձրագույն դպրոցը։ 1933 թվականից աշխատել է ԽՍՀՄ մթերումների ժողկոմատի Հայաստանի լիազորությունում (հրահանգիչ, բաժնի վարիչ, լիազոր ներկայացուցչի տեղակալ և լիազոր ներկայացուցիչ)։ 1939 թվականից՝ ՀԿ(բ) կ ԿԿ գյուղատնտեսության բաժնի վարիչ, 1941 թվականից՝ ՀԿ(բ) կ ԿԿ կադրերի գծով քարտուղար, 1943-1946 թվականներին՝ 3-րդ քարտուղար։ 1948–1952 թվականներին եղել է ՀՍՍՀ Մինիստրների խորհրդի նախագահի տեղակալ, 1953-1961 թվականներին և 1969-1975 թվականներին՝ Երևանի ֆիզկուլտուրայի համալսարանի ռեկտոր։ 1961-1969 թվականներին Հայկոոպի նախագահն էր։ Զբաղվել է Հայաստանում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման պատմության հարցերով։ Եղել է ՀԿԿ ԿԿ և ՀԿԿ ԿԿ բյուրոյի անդամ, ՀԽՍՀ առաջին գումարման Գերագույն սովետի դեպուտատ։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևատրվել է Լենինի, Աշխատանքային կարմիր դրոշի, «Պատվո նշան» շքանշաններով և մեդալներով։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ֆիզիկական կուլտուրայի պատմություն, մաս 2, Ե․, 1958 (հեղինակակից)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 674 CC-BY-SA-icon-80x15.png