Աղան (անձնանուն)
Աղան Աղան | |
---|---|
Տեսակ | արական անձնանուն |
Նշանակություն | ազնվական, իշխան |
Ծագում | |
Ծագման լեզու | հայերեն[1] |
Գիր | Հայոց գրեր |
Ծագում | alānā |
Կապված հոդվածներ | «Աղան» սկսվող էջեր |
Աղան, հայկական արական անուն։ Ծագում է հայերեն աղան բառից, որ հասարակ անուն է և նշանակում է «ազնվական, իշխան»։ Փոխառվել է ասորերեն alānā` «իշխան, եկեղեցական հովիւ» բառից։ Այս բառն ընկած է միայն աղանազգի (ազատազգի, իշխանազգի) բարդ բառի հիմքում։ Որոշ ժամանակ անց աղան՝ «իշխան» հասարակ անունը դառնում է հատուկ անուն, ինչպես Իշխանը և Իշխանիկը[2]։
Գործածություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Աղան Արծրունի, որդի Վասակ Արծրունու և մորեղբայր Վահան Մամիկոնեանի, մասնակից եղավ Արտաշատի ժողովին (449 թ) պատասխանելու համար Միհրներսեհի նամակին։ Երիտասարդ հասակում սկսեց ճգնական կյանք վարել և հասցրեց աշակերտներ, որոնցից նշանավոր է Ղազար Փարպեցի պատմիչը։ Թաղվել է Հադամակերտում[3]։
- Աղան եպիսկոպոս Խորխոռունեաց, ժամանակակից Բաբգէն կաթողիկոսի, անդամ Դուինի «506 թվի» եկեղեցական ժողովի[4]։
- Հիշատակված է նաև 1282 թվականին և 1425 թվականից հետո գրված մի հիշատակարանում (տարեթիվն անհայտ է)[5]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Աճառյան Հ. Հայոց անձնանունների բառարան (հայ.) — Երևանի պետական համալսարան, 1942. — հատոր 5.
- ↑ Հրաչյա Աճառյան, Հայոց Անձնանունների Բառարան, հ. Ա, Երևան, «Երևանի պետական համալսարանի հրատարակություն», 1942, էջ 97-98 — 634 էջ։
- ↑ Փարպեցի, էջ 186
- ↑ Ի յԱղանայ՝ Գիրք թղ․
- ↑ Manus. brit. mus. 18 բ