Ահմեթ Բենլերի սպանություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ահմեթ Բենլերի սպանություն
մարդ Խմբագրել Wikidata
Սեռարական Խմբագրել Wikidata
ԱնձնանունAhmet Խմբագրել Wikidata
Մահվան օր12 Հոկտեմբերի 1979 Խմբագրել Wikidata
Մահվան հանգամանքմարդասպանություն Խմբագրել Wikidata
Ահմեթ Բենլերը սպանությունից առաջ։
Հուշատախտակ Հաագայում Թուրքիայի դեսպանության դիմաց։

Ահմեթ Բենլեր (թուրքերեն՝ Ahmet Benler), Նիդերլանդների Թագավորությունում Թուրքիայի դեսպան Օզդեմիր Բենլերի որդին։ Սպանվել է 1979 թվականի հոկտեմբերի 12-ին Հաագայում[1]։ Թուրք դեսպանի որդու սպանության պատասխանատվությունը, առանձին-առանձին, ստանձնել են Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակը և «Հայկական ցեղասպանության արդարության մարտիկներ» կազմակերպությունը[2]։

Քսանյոթամյա Ահմեթ Բենլերը, որը Նիդերլանդներում Թուրքիայի դեսպան Օզդեմիր Բենլերի միակ որդին էր, հետբուհական կրթություն էր ստանում Դելֆթի տեխնիկական համալսարանում։ Ոստիկանության փոխանցմամբ՝ համալսարան գնալու ճանապարհին, նա կանգնեցրել է իր Volkswagen-ը կարմիր լույսի տակ, երբ հրաձիգը, որը կանգնած էր տրոլեյբուսի կանգառում, մոտեցել է մեքենային և չորսից վեց փամփուշտ արձակել նրա ուղղությամբ[3]։ Ահմեթ Բենլերը տեղում մահացել է։

Ենթադրյալ մարդասպանի ձերբակալություն և դատավճիռ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բենլերի VW մակնիշի ավտոմեքենան, 1979 թվական։

Բենլերի ենթադրյալ մարդասպանը՝ Մուսթաֆա Հասան Ամարը, ինչպես նշված էր վերջինիս լիբանանյան անձնագրում, Նիդերլանդներ էր վերադարձվել դատավարության համար։ Այդուհանդերձ, նա ազատ արձակվեց դատարանի դահլիճից՝ ոչ բավարար ապացույցների առկայության պատճառով։ Դատական լսումը տևել է շուրջ 7 ժամ[4][5]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Son of Turkish Diplomat Slain in the Netherlands, The New York Times
  2. BELGEnet. Ermeni Terörü - Türk Diplomatlarına Saldırılar...
  3. Turkish envoy's son slain in The Hague. Benler died on spot. The Globe and Mail (Canada). October 13, 1979
  4. «tumgazeteler». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 17-ին. Վերցված է 2007 թ․ դեկտեմբերի 14-ին.
  5. EYLÜL 1980 Արխիվացված 2007-07-15 Wayback Machine For English readers: Ludington Daily News - Sep 10, 1981