Ահմեդ Ամին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ահմեդ Ամին
արաբ․՝ أحمد أمين‎‎
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 1, 1886(1886-10-01)[1][2]
ԾննդավայրԿահիրե, Եգիպտոսի խեդիվատ, Օսմանյան կայսրություն
Մահացել էմայիսի 29, 1954(1954-05-29)[1][2] (67 տարեկան)
ՔաղաքացիությունFlag of Egypt (1922–1953).svg Եգիպտոս
Կրոնիսլամ
Կրթությունալ-Ազհար համալսարան
ԵրկերQ28716359?, Q12230353?, Q97190402?, Q16050378? և Q112958209?
Մասնագիտությունգրող և պատմաբան
ԱշխատավայրԿահիրեի համալսարան
ԱնդամությունԴամասկոսի արաբերենի ակադեմիա
ԵրեխաներGalal Amin?
Commons-logo.svg Ahmad Amin Վիքիպահեստում

Ահմեդ Ամին(հոկտեմբերի 1, 1886(1886-10-01)[1][2], Կահիրե, Եգիպտոսի խեդիվատ, Օսմանյան կայսրություն - մայիսի 29, 1954(1954-05-29)[1][2]), եգիպտացի պատմաբան, բանասեր և գրող։ Խալիֆաթի պատմությունների և նրա հասարակական մտքի, այդ թվում նաև մահմեդական քաղաքակրթության (1928-1953 թվականներ) վերաբերյալ պատմությունների գրքերի հատորների շարքի, հայտնի ինքնակենսագրականի («Իմ կյանքը» 1950 թվական), ինչպես նաև եգիպտական բանահյուաության կարևոր բառարանի հեղինակ (1953 թվական)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալ-Ազհարի համալսարանում ստանալով ավանդական մահմեդական կրոնական կրթություն, աշխատել է որպես կադի (մահմեդական դատավոր-չինովնիկ) մինչև 1926 թվականը։ Հետո Կահիրեի համալսարանում դասավանդել է արաբական գրականություն, որտեղ նշանակվել է արվեստի բաժնի դեկան և պաշտոնը զբաղեցրել է մինչև 1946 թվականը։

Ահմեդ Ամինը եղել է իր ժամանակների ամենավառ մտավորականներից մեկը. եղել է «Ար-Ռիսալա» (1933) և «Աս-Սակաֆա» (1939) գրական ամսագրերի խմբագիր, հիմադրել է գրականության, թարգմանության և հրապարակման կոմիտե (Լաջնա աթ-թալիֆ վա աթ-թարջամա վա ան-նաշր)։ Նա աշխատել է Եգիպտոսի մշակույթի և կրթության նախարարությունում և ղեկավարել է բաժանմունք, ապա ղեկավարել է Արաբական պետությունների լիգան։

Գիտական ներդրումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամենաշատը հայտնի է մահմեդական մշակութային կյանքում իր երկար պատմությամբ.

  • «Իսլամի արշալույսը», 1928, հրատարակում 1950
  • «Իսլամի առավոտը», 1933--1936, հրատարակում 1952 3 հատորով
  • «Իսլամի կեսօրը», 1945-1953, հրաըարկում 1955 4 հատորով։

Սա մահմեդական աշխարհի ժամանակակից պատմության իր տեսակի մեջ առաջին փորձն է։ Նրա «Հայտնի բարեփոխիչները նոր ժամանակներում» աշխատությունը նվիրված է XIX վերջին և XX դարերի սկզբին ամենամեծ մահմեդական մտածողների և բարեփոխիչների տեսակետների և գործունեության ուսումնասիրմանը։ Պատմության, տնտեսության, գրականության, տարբեր տեսանկյունների, եգիպտացիների բարքի, սովորույթների մասին տեղեկատվության մեծ մասը պահվում է նրա հանրագիտարանի բառարանում («Եգիպտական սովորույթների, բարթերի և արտահայտությունների բառարան» 1953)։ Նա նաև թողել է ինքնակենսագրական, իսկ նրա հիմնական հոդվածները հրապարակվել են «Ֆեյդ Ալ-Հադիր» անվանմամբ։

Ամինը 1939-1946 թվականներին դասախոսություններ է կարդացել եգիպտական գրականության պատմության մասին[3]։ Հենց այդ ժամանակ Ամինը հաստատեց, որ եգիպտացիները, ինչպես մյուս արաբ ժողովուրդները, միջին դարերում ներդրում չեն ունեցել արաբական պոեզիայի զարգացման մեջ։ Ամինի աշակերտ Շաուկի Դայֆը պնդում էր, որ այդ ժամանակի հրատարակված եգիպտական ստեղծագործությունների անհրաժեշտ պակասը այդ կարծիքը հաստատուն չեն համարում, և շարունակեց Ամինի հետ վերաստեղծել եվրոպական մարդաբանական պոեզիան։ Ամինը համաձայնեց գրել ներածությունն այն ժամանակ, երբ Դայֆը գրել էր նախաբանը, իսկ նրանց գործընկեր Իհսան Աբբասը 1951-1952 թվականներին թիմին օգնեց երկէջանի ներածության տպագրման համար։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Շարբաթով Գ. Շ. Ահմեդ Ամին և նրա եգիպտական հանրագիտարանը // ժողովածուի մեջ. Արևելագիտության ինստիտուտի կարճ զեկույցներ։ Արաբական հավաքածու, 32, Մ., 1958:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Collinson D. Biographical Dictionary of Twentieth-Century Philosophers — 1996. — ISBN 978-0-415-06043-1
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 AlKindi
  3. A. M. H. Mazyad, Ahmad Amin, page 47. Leiden: Brill Archive, 1963.