Ահմեդ Աբակայ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ահմեդ Աբակայ
Ahmet-Abakay1.jpg
Ծնվել էԱպրիլի 3, 1950թ.
ԾննդավայրՏևրիկ, Սիվասի մարզ, Թուրքիա
ՄասնագիտությունԼրագրող, գրող
Լեզութուրքերեն
ԱզգությունՀայ (ծպտյալ հայի զավակ)
ՔաղաքացիությունԹուրքիաԹուրքիա
Ahmet Abakay Վիքիպահեստում

Ահմեդ Աբակայ (թուրք.՝ Ahmet Abakay, ապրիլի 3, 1950(1950-04-03), Տևրիկ, Սիվասի մարզ, Թուրքիա), թուրքահայ լրագրող, Առաջադեմ լրագրողների ասոցիացիայի (թուրք.՝ Çağdaş Gazeteciler Cemiyeti Başkanı) հիմնադիր և ղեկավար, բազմաթիվ գրքերի հեղինակ, այդ թվում՝ «Հոսանայի վերջին խոսքերը» (Hoşana'nın Son Sözü) և «Նախարարի խորհրդականների գրքույկը» (Bakan Danışmanı'nın Not Defteri): Նրա առավել աղմկահարույց գիրքը, որը հրատարակվել է 2013 թվականին, կոչվում է Հոսանայի վերջին խոսքերը: Այն պատմում է գրողի մոր մասին, ով իր ծպտյալ հայ լինելու մասին հայտնել է որդուն մահվանից մեկ շաբաթ առաջ: Գրքում կատարած իր բացահայտումների համար Աբակայը խիստ քննադատության է ենթարկվել իր ընտանիքի անդամների կողմից[1]:

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աբակայի որոշ աշխատություններ.

  • Politik Göçmenler (Amaç Yayınları, 1988)
  • Bu Oyuna Gelmeyin (Amaç Yayınları, 1990)
  • The Minister Counselors' Notepad (Turkish: Bakan Danışmanı'nın Not Defteri) (İmge Kitabevi Yayınları, 2008)
  • The Last Words of Hoşana (Turkish: Hoşana'nın Son Sözü) (2013)

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]