Հերմոնի վանք
Appearance
(Վերահղված է Ահերմոնի վանքից)
Հերմոնի վանք | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | մշակութային արժեք |
Երկիր | Հայաստան |
Տեղագրություն | Եղեգիս[1] |
Դավանանք | Հայ Առաքելական Եկեղեցի |
Թեմ | Վայոց ձորի թեմ |
Ներկա վիճակ | Կանգուն |
Կազմված է | Եկեղեցի Սբ. Գրիգոր Լուսավորիչ, Պարիսպ և Գերեզմանոց |
Ժառանգության կարգավիճակ | մշակութային հուշարձան Հայաստանում[1] |
Հիմնադիր | Սմբատ իշխան |
Ճարտարապետական ոճ | հայկական ճարտարապետություն |
Կառուցման սկիզբ | 10-րդ դար |
Hermon Monastery Վիքիպահեստում |
Հերմոնի վանք (Ահերմոնի վանք, Կնեվանք), հայկական ճարտարապետական հուշարձան Հայաստանի Վայոց ձորի մարզում, Եղեգիս գետի ձորալանջին։ Եղել է կրոնական և մշակութային նշանավոր կենտրոն։ 936 թվականին հիմնադրել են Սյունյաց գահերեց Սմբատ իշխանը և Հակոբ եպիսկոպոսը։ 1338 թվականին այստեղ է հաստատվել Եսայի Նչեցու աշակերտ Տիրատուր Կիլիկեցի վարդապետը և նոր դպրոցի հիմք դրել (Հերմոնի վանքի դպրոց)։ Ներկայիս Սուրբ Գրիգոր եկեղեցին սրբատաշ բազալտով կառուցված մեկ զույգ մույթերով եռանավ բազիլիկ է (XVII դար)։ Քանդված են ծածկը և հարավային պատի մի մասը։ Վանքի ուղղանկյուն հատակագծով պարսպապատ տարածքում պահպանվել են երբեմնի համալիրի շինությունների հետքեր։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
-
Հերմոնի վանք. եռանավ բազիլիկի աջ թևը
-
Հերմոնի վանք. եռանավ բազիլիկի ձախ թևը
-
Խաչքար արևմտյան մուտքի մոտ
-
Խաչքար արևմտյան մուտքի մոտ։ Աջում երևում է կիսով չափ հողի տակ իջած մուտքը։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Wiki Loves Monuments monuments database — 2017.
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 381)։ |