Ահարոն Վիրաբյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ահարոն Վիրաբյան
Անձնական տեղեկություն
Ամբողջական անուն՝Ահարոն Աշոտի Վիրաբյան
Մասնագիտացում՝Եռամարտ
Երկիր՝ Հայաստան
Ծննդյան ամսաթիվ՝Մայիսի 13, 1995 թվական
Ծննդավայր՝Հայաստան, քաղաք Արմավիր

Ահարոն Աշոտի Վիրաբյան (մայիսի 13, 1995, Հայաստան, Արմավիրի մարզ քաղաք Արմավիր, գյուղ Տանձուտ), հայ մարզիկ, եռամարտի[1] և վորքաութի աշխարհի չեմպիոն[2], Գինեսի գրքի եռակի ռեկորդակիր[3][4]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ահարոն Վիրաբյանը ծնվել է 1995 թվականի մայիսի 13-ին Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Տանձուտ գյուղում։ Դպրոց է հաճախել 6 տարեկանից։ 2012 թվականին ավարտելով դպրոցը՝ անցել է պարտադիր զինվորական ծառայություն։ Զինվորական ծառայության ընթացքում սկսել է համառորեն զբաղվել սպորտով, սահմանել ռեկորդներ, որոնք իրենց ամրագրումն են գտել «Դյուցազնագրքում»[5]։

Մարզական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Զինվորական ծառայությունից հետո՝ 21 տարեկանում, իր մարզական կարիերայում առաջին անգամ Ահարոնը մասնակցել է սթրիթ-լիֆթինգ մարզաձևի ռուսաստանյան մրցաշարին, որտեղ իր քաշային կատեգորիայում զբաղեցրել է առաջին պատվավոր հորիզոնականը՝ արժանանալով միջազգային կարգի սպորտի վարպետի կոչման[6]։

Մարզումներին զուգահեռ՝ Ահարոնը սկսել է նաև մարզչական գործունեությամբ զբաղվել[7]։

2019 թվականին՝ 24 տարեկանում, իր քաշային կատեգորիայում Ահարոնը դարձել է վորքաութի աշխարհի չեմպիոն[8][9][10][11][12]։

Ահարոն Վիրաբյանը 2019 թվականին դարձել է նաև Գինեսի գրքի ռեկորդակիր[13][14][15][16][17]։

Ահարոնը մասնակցել է ավելի քան 50 մրցաշարերի, որոնցում մշտապես զբաղեցրել է պատվավոր առաջին և երկրորդ հորիզոնականները[18][19]։

2021 թվականի հունվարի դրությամբ՝ Ահարոն Վիրաբյանը հանդիսանում է Գինեսի գրքի եռակի ռեկորդակիր[20][21][22]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ահարոն Վիրաբյանը բնակվում է Մոսկվայում և զբաղվում է մարզչական գործունեությամբ[23]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ահարոն Վիրաբյանը դարձել է եռամարտի աշխարհի չեմպիոն (տեսանյութ)
  2. Հայ «Բրյուս Լի»–ն` workout–ի աշխարհի չեմպիոն (ՎԻԴԵՈ)
  3. [1]
  4. Մարզիկներ Մանվել Մամոյանը և Ահարոն Վիրաբյանը համաշխարհային ռեկորդներ սահմանեցին
  5. «Брюс Ли отжимался на пальцах одной руки». Секреты успеха рекордсменов книги Гиннесса
  6. "Армянский Брюс Ли" стал первым на соревнованиях, в которых участвовали представители восемнадцати стран мира.
  7. Аарон Вирабян о том, как в 24 года стать многократным рекордсменом Книги рекордов Гиннесса и вести бизнес
  8. «Պատմութեան մէջ առաջին անգամ հայ մարզիկը դարձել է վորքաութի աշխարհի չեմպիոն». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 10-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 22-ին.
  9. Спортсмены Манвел Мамоян и Аарон Вирабян установили новые мировые рекорды (ВИДЕО)
  10. Ահարոն Վիրաբյանը դարձել է վորքաութի աշխարհի չեմպիոն
  11. «Армянский Брюс Ли»։ Аарон Вирабян стал чемпионом мира по воркауту
  12. [2]
  13. Спортсмены Манвел Мамоян и Аарон Вирабян установили новые мировые рекорды(չաշխատող հղում)
  14. Манвел Мамоян и Аарон Вирабян посвятили новые рекорды Гиннесса ребенку
  15. Манвел Мамоян и Аарон Вирабян из Москвы побили новый рекорд Гиннеса (видео)
  16. Русский Ниндзя: Аарон Вирабян армянский Брюс Ли.
  17. Հայ մարզիկներ Մանվել Մամոյանը և Ահարոն Վիրաբյանը համաշխարհային ռեկորդներ սահմանեցին
  18. Մարզիկներ Մանվել Մամոյանը և Ահարոն Վիրաբյանը համաշխարհային ռեկորդներ սահմանեցին
  19. Впервые в истории: армянский спортсмен стал чемпионом мира по воркауту
  20. Армянский Брюс Ли - Аарон Вирабян - попал в книгу рекордов Гиннесса(չաշխատող հղում)
  21. Most thumb push ups (both arms) in one minute
  22. Армянский Брюс Ли установил новый рекорд: как Вирабян попал в Книгу Гиннесса
  23. Чемпион мира по воркауту 2019. Аарон Вирабян по прозвищу Армянский Брюс Ли  Об этом сообщает "Рамблер"


Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]