Jump to content

Ակ Օրդա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ակ Օրդա

Ակ Օրդա (ղազ.՝ Ақорда), Ղազախստանի Հանրապետության Նախագահի նստավայր։ Գտնվում է Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում, Իշիմ գետի ձախ ափին, Բայթերեք հուշարձանից երեք հարյուր մետր հեռավորության վրա։ Շինության ընդհանուր մակերեսը կազմում է 36 720 մ2։ Նախագահական նստավայրի պաշտոնական ներկայացումը տեղի է ունեցել 2004 թվականի դեկտեմբերի 24-ին։ Նստավայրի մոտ են գտնվում երկրի խորհրդարանը, կառավարություն, գերագույն դատարանը, նախարարությունների տունը։ Ակ Օրդա նստավայրը պատկերված է 10 000 տենգեանոց թղթադրամի վրա։

Ղազախստանի նախագահի նստավայրի կառուցումը Աստանայի նոր վարչական կենտրոնի տարածքում սկսվել է 2001 թվականի սեպտեմբերին։ Շենքը կառուցված է միաքար բետոնից։ Կառույցի բարձրությունը սրաձողով կազմում է 80 մ։ Ճակատի երեսպատվածքը կատարված է 20-40 սմ հաստուտթյամբ իտալական մարմարից։ Շենքը կազմված է հինգ վերերկրյա հարկերից (առաջին հարկի բարձրություն կազմում է 10 մ, մյուսների՝ 5 մ) և երկու ստորերկրյա։

Ստորերկրյա հարկերում են գտնվում տեխնիկական ծառայությունները, խոհանոցը և ճաշարանը և գարաժը։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Նախագահի նստավայրը». ՂՀ Նախագահի պաշտոնական կայք. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 18-ին.
  • «Տեսաշրջագայություն Ակ Օրդայով» (ռուսերեն). ՂՀ Նախագահի պաշտոնական կայք. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 20-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 18-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ակ Օրդա» հոդվածին։