Ակուրեյրի բուսաբանական այգի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ակուրեյրի բուսաբանական այգի
Տեսակբուսաբանական այգի
Երկիր Իսլանդիա
ՎարչատարածքԱքուրեյրի
Հիմնվել է1912
Ակուրեյրի բուսաբանական այգիը գտնվում է Իսլանդիաում
Ակուրեյրի բուսաբանական այգի

Ակուրեյրի բուսաբանական այգի, բուսաբանական այգի, որը գտնվում է Իսլանդիայի հյուսիսում՝ Աքուրեյրի քաղաքում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուսաբանական այգին Աքուրեյրիում հիմնադրվել է 1909 թվականին Դանիացի կանանց՝ Աննա Ստեֆենսենի, Ալմա Տորորենսենի, Մարիա Գվիդմունսոնի և Սիգուրդուր Սայմունդսենի նախաձեռնությամբ։ Նախաձեռնությանը աջակցել են Աքուրեյրի քաղաքի քաղաքային իշխանությունները, և արդեն 1912 թվականի աշնանը այգին բացվել է հանրության համար[1]։

2004 թվականից Աքուրեյրի բուսաբանական այգու տնօրենն է Բյորգվին Սթեյնդոուսոնը։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այգին պաշտոնապես բացվել է 1912 թվականին Աքուրեյրի քաղաքի հարավային մասում։ Բացման պահին այգու մակերեսը կազմում էր 1,2 հա։ 1957 թվականին բուսաբանական այգին երեք անգամ ընդարձակվել է, և վերջինիս տարածքը դարձել է մոտ 3,7 հա։ 2010 թվականի դրությամբ այգում կա ընդհանուր առմամբ 2511 տեսակ և սորտ, այդ թվում՝ 442 տեսակի իսլանդական աբորիգեն բույս։ Բուսաբանական այգին պատկանում է Աքուրեյրիի քաղաքապետարանին։ Այգին գիտական հաստատություն չէ[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ակուրեյրի բուսաբանական այգի» հոդվածին։