Ակոս (ամսագիր, Բեյրութ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ակոս (այլ կիրառումներ)

«Ակոս», գրական-գեղարվեսաական երկամսյա պարբերագիրք, 1953 թվականից՝ ամսագիր։ Համազգային մշակութային միության Հայ ճեմարանի շրջանավարտների միության հրատարակություն։ Լույս է տեսել 1944-1960 թթ. Բեյրութում: Պետական արտոնագիր ստացել է 1949 թ.: Արտոնատեր՝ Եղիկ Գոնյալյան: Խմբագիրներ՝ Գառնիկ Բանյան, Հարություն Գեղարդ (Գազանճյան), Աշոտ Նուրյան (Նահապետ Չոլագյան), Հակոբ ժամկոչյան, Շաքե Տեր-Մելքոնյան։

Հրատարակել է արձակ և չափածո գեղարվեստական երկեր, թարգմանություններ միջազգային գրականությունից, պատմաբանասիրական ուսումնասիրություններ, մշակութային լուրեր, լուսաբանել Հայ ճեմարանի և նրա շրջանավարտների միության գործունեությունը։ Աշխատակցել են Գարեգին Ա կաթողիկոս Հովսեփյանը, Լևոն Շանթը, Նիկոլ Աղբալյանը, Գասպար Իփեկյանը, Հակոբ և Վահե Օշականները, Համաստեղը, Սիմոն Վրացյանը, Վահան Նավասարդյանը, Գաբրիել Լազյանը, Նշան Պեշիկթաշլյանը, Նիկողոս Սարաֆյանը, Շավարշ Նարդունին, Բենիամին Թաշյանը, Կարապետ Փոլատյանը, Նուպար Չարխուտյանը և այլք։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայ Սփյուռք» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png