Jump to content

Ակոշ Էլեք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ակոշ Էլեք
հունգ.՝ Elek Ákos
Քաղաքացիությունը  Հունգարիա
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 21, 1988(1988-07-21)[1][2] (35 տարեկան)
Ծննդավայր Օզդ, Բորշոդ-Աբաույ-Զեմպլեն, Հունգարիա
Հասակ 193 սանտիմետր
Քաշ 84 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան

Ակոշ Էլեկ (հունգ.՝ Elek Ákos, հուլիսի 21, 1988(1988-07-21)[1][2], Օզդ, Բորշոդ-Աբաույ-Զեմպլեն, Հունգարիա), հունգարացի ֆուտբոլիստ, հենակետային կիսապաշտպան։ Ֆուտբոլի Եվրոպայի առաջնություն 2016-ի մասնակից։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլեկը կարիերան սկսել է «Կազինցբարցիկի» երկրորդ դիվիզիոնի ակումբում։ 2008 թվականին տեղափոխվել է «Վիդեոտոն»։ 2008 թվականի հուլիսի 26-ին «Շիոֆոկի» դեմ խաղում նորամուտն է նշել Հունգարիայի ֆուտբոլի առաջնությունում։ 2011 թվականին դարձել է Հունգարիայի չեմպիոն։ 2012 թվականին վարձավճարով տեղափոխվել է թուրքական «Էսկիշեհիրսպոր»։ Հունվարի 25-ին «Տրաբզոնսպորի» դեմ խաղում նորամուտն է նշել թուրքական Սուպերլիգայում՝ երկրորդ խաղակեսում փոխարինելով Ռոդրիգո Տելյոյին[3]։

Նույն թվականի ամռանը վերադարձել է հայրենիք՝ պայմանագիր կնքելով «Դիոշդիեր» ակումբի հետ[4]։ Հուլիսի 27-ին «Ույպեշտի» դեմ խաղում նորամուտն է նշել նոր թիմում[5]։ Հոկտեմբերի 5-ին ՄՏԿ-ի դեմ խաղում խփել է իր առաջին գոլը «Դիոշդիերի» կազմում[6]։ 2014 թվականին օգնել է ակումբին նվաճել Հունգարիայի գավաթը։

2015-ի սկզբին տեղափոխվել է չինական «Չանչուն Յատայ»[7]։ Մարտի 8-ին «Շանդուն Լունենի» դեմ խաղում նորամուտն է նշել Չինաստանի Սուպերլիգայում[8]։ Մայիսի 3-ին «Տյանցզին Թեդի» դեմ խաղում խփել է իր առաջին գոլը «Յատայի» կազմում[9]։ Մրցաշրջանի ավարտից հետո վերադարձել է «Դիոշդիեր»։

2017 թվականի մարտին երկամյա պայմանագիր է կնքել ղազախական «Կայրաթ» ակումբի հետ[10]։ Ղազախստանի առաջնությունում անցկացրել է 28 հանդիպում և թիմի հետ նվաճել արծաթե մեդալներ։ Երկրի գավաթի խաղարկությունում երեք խաղ է անցկացրել կիսաեզրափակիչներում և եզրափակչում և շահել այդ մրցանակը։ Եվրոպայի լիգայի որակավորման փուլում մասնակցել է 4 խաղի։ 2018 թվականի մրցաշրջանում առաջնությունում անցկացրել է 22 խաղ՝ կրկին առանց գոլերի և կրկին արժանացել առաջնության արծաթե մեդալի։ Եվրոպայի լիգայի որակավորման փուլում մասնակցել է 5 խաղի։ «Կայրաթի» հետ կրկին դարձել է երկրի գավաթակիր, թեև ակումբը միտումնավոր գավաթում հանդես էր գալիս առանց լեգեոներների։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականի հունիսի 5-ին Նիդերլանդների հավաքականի դեմ ընկերական խաղում նորամուտն է նշել Հունգարիայի հավաքականի կազմում՝ փոխարինման դուրս գալով երկրորդ խաղակեսում[11]։ 2011 թվականի օգոստոսի 10-ին Իսլանդիայի հավաքականի դեմ խաղում խփել է իր առաջին գոլը ազգային թիմի կազմում[12]։

2016 թվականին հավաքականի կազմում մասնակցել է Ֆրանսիայում կայացած Եվրոպայի առաջնությանը։ Մրցաշարում մասնակցել է Պորտուգալիայի և Բելգիայի հավաքականների դեմ խաղերին[13]։

Գոլեր Հունգարիայի հավաքականի կազմում[խմբագրել | խմբագրել կոդը]

# Ամսաթիվ Վայր հակառակորդ հաշիվ արդյունք մրցույթ
1. Օգոստոս 10, 2011 Ֆերենց Պուշկաշ, Բուդապեշտ, Հունգարիա Իսլանդիա Իսլանդիա 4:0 4:0 Ընկերական հանդիպում

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Վիդեոտոն»

  • Հունգարիայի չեմպիոն՝ 2010/2011

«Դիոշդիեր»

  • Հունգարիայի լիգայի գավաթի գավաթակիր՝ 2013/14
  • Հունգարիայի Գավաթի եզրափակչի մասնակից՝ 2013/2014

«Կայրաթ»

  • Ղազախստանի առաջնության արծաթե մեդալակիր (2)՝ 2017, 2018
  • Ղազախստանի գավաթի գավաթակիր (2)՝ 2017, 2018

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  3. «Трабзонспор VS. Эскишехирспор 4:1» (անգլերեն). soccerway.com. 2012—01—25. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունիսի 11-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 19-ին.
  4. «Elek Ákos Diósgyőrben folytatja. A két klub vezetői ma délután állapodtak meg a középpályás átigazolásáról». Official Website of Videoton. 2012 թ․ հուլիսի 25. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ փետրվարի 10-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 19-ին.
  5. «Диошдьёр VS. Уйпешт 2:1» (անգլերեն). soccerway.com. 2012—07—27.
  6. «Диошдьёр VS. МТК 2:1» (անգլերեն). soccerway.com. 2012—10—05. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 19-ին.
  7. «Kína: Elek Ákos két évre aláírt a Csangcsun Jatajhoz». Nemzeti Sport. 2015 թ․ հունվարի 18. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 19-ին.
  8. «Шаньдун Лунэн VS. Чанчунь Ятай 2:0» (անգլերեն). soccerway.com. 2015—03—08. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունիսի 11-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 19-ին.
  9. «Тяньцзинь Тэда VS. Чанчунь Ятай 1:1» (անգլերեն). soccerway.com. 2015—05—03. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունիսի 11-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 19-ին.
  10. ««Кайрат» подписал контракт с футболистом сборной Венгрии». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 16-ին.
  11. «Нидерланды VS. Венгрия 6:1» (անգլերեն). soccerway.com. 2010—06—05. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 19-ին.
  12. «Венгрия VS. Исландия 4:0» (անգլերեն). soccerway.com. 2011—08—10. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 19-ին.
  13. «Венгрия VS. Бельгия 0:4» (անգլերեն). soccerway.com. 2016—06—26. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 18-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ակոշ Էլեք» հոդվածին։