Jump to content

Ակնհայտ-անհավանական (հեռուստահաղորդում)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ակնհայտ-անհավանական
Տեսակհեռուստահաղորդում
Արտադրող երկիր ԽՍՀՄ և  Ռուսաստան
Լեզու(ներ)ռուսերեն
Հեռարձակում
ԱլիքԽՍՀՄ պետական հեռուստառադիոյի կենտրոնական հեռուստատեսություն, Օստանկինոյի 1-ին ալիք, Առաջին ալիք, Կուլտուրա (հեռուստաալիք), Ռոսիա 1, Q4380615? և ՏՎ Ցենտր
Սկզբնական եթերփետրվարի 24, 1973մայիսի 26, 2012

Ակնհայտ անհավանական, խորհրդային և ռուսական հեռուստատեսային գիտական հայտնի հաղորդում, եթեր է հեռարձակվել 1973-2012 թվականներին։ Հաղորդման առաջին հեռարձակումը, որի անունն էր «Տիեզերք», հայտնվել է էկրաններին 1973 թվականի փետրվարի 24-ին։ Հաղորդման անփոխարինելի հաղորդավարը եղել է խորհրդային և ռուսական գիտնական-ֆիզիկոս, պրոֆեսոր Սերգեյ Պետրովիչ Կապիցան։ «Ակնհայտ անհավանական»-ի վերջին հաղորդումը «Ինչպե՞ս դարձնել գիտությունը հետաքրքիր մարդկանց համար» անվամբ եթեր է հեռարձակվել 2012 թվականի մայիսի 26-ին։

Ծրագրի մասին

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաղորդման մեջ խոսվում էր գիտության և տեխնիկական հայտնագործությունների, ֆիլմերի, մշակութային և հոգեբանական խնդիրների, գիտատեխնիկական առաջընթացի մասին, արվում էին կանխագուշակումներ ապագայի մասին։ Տեղեկատվությունը մանրակրկիտ կերպով ստուգվում էր իրենց դաշտերում։ Խորհրդային ժամանակներում «Ակնհայտ անհավանական» հեռուստահաղորդումը, որ ուղղված էր լայն լսարանին, ուներ համեմատաբար բարձր գիտակրթական հաղորդման հռչակ[1]։ 1980 թվականին ծրագրի ստեղծողները` Սերգեյ Պետրովիչ Կապիցան և Լև Նիկոլայևիչ Նիկոլայևը արժանացել են ԽՍՀՄ պետական մրցանակին։ 1992-1995 թվականներին հաղորդումը հեռարձակվել է Օստանկինոյի 1-ին ալիքով, 1995-1998 թվականներին` ORT ալիքով, 1998 թվականին՝ РТР ալիքով, 1998-1999 թվականներին` «Մշակույթ» ալիքով, 1999-2000 թվականներին` «Պրոմեթեյ ԱՍՏ» դեցիմետրային ալիքով[2]։

1996 թվականին հաղորդումը առաջադրվել է «ՏԵՖԻ» մրցանակի համար` «Լավագույն հեղինակային ծրագիրը» անվանակարգում։ 2002-ի մայիսի 25-ից մինչև 2006-ի օգոստոսի 12-ը հաղորդումը իր իսկական անվանումով եթեր է գնացել ТВЦ ալիքով[3], հիմնականում ցերեկային, երբեմն` գիշերային ժամերին[4]։ Հաղորդման փոփոխություններից հետո այն հանվել է հեռուստաալիքից[5]։ 2007 թվականի փետրվարի 12-ից այն եթեր է գնացել «Ռոսիա» հեռուստաալիքով և եթերում է եղել մինչև 2010 թվականի հունիսի 26-ը։ Ի սկզբանե ծրագիրը «Ռոսիա» հեռուստաալիքով եթեր էր գնում գիշերային ժամին[6][7], սակայն հետագայում հեռուստաալիքը սկսել է հեռարձակվել շաբաթ առավոտյան և ցերեկային ժամերին[8], որից հետո գնացել է ամառային հանգիստ։ Իսկ Սերգեյ Կապիցայի մահից հետո այն վերջնականապես դադարել է հեռարձակվել։ 2008 թվականի փետրվարի 24-ին լրացել է հաղորդման 35-ամյակը։ Հենց այդ տարի էլ Սերգեյ Պետրովիչ Կապիցան ստացել է «ՏԵՖԻ» հատուկ մրցանակ` ռուսական հեռուստատեսության մեջ ունեցած անձնական ներդրման համար, ինչպես նաև` որպես «Ակնհայտ-անհավատալի» հաղորդման անփոխարինելի հաղորդավար[9].:

Օ՜ որքան նոր բացահայտումներ,
Պատմում է մեզ նա,
Ե՛վ փորձ ունի, և՛ մեծ հանճար,
Հակադրությունների մեր ընկեր

  • Վլադիմիր Վիսոցկու երգերից մեկի («Նամակ ակնհայտ-անհավանական հաղորդման խմբագրությանը»)[10] սյուժեն նվիրված է այս հաղորդմանը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Незаменимые — рекорды на ТВ». Собеседник. 2010 թ․ մայիսի 25.
  2. «Сергей КАПИЦА: РЕИНКАРНАЦИЯ ВОЗМОЖНА! Восемь очевидных причин невероятных событий». Новая газета. 2002 թ․ մայիսի 23. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 21-ին.
  3. «Юбилей. ТВЦ: пять лет в эфире». Аргументы и факты. 2002 թ․ մայիսի 29.
  4. «У всех есть право на детские воспоминания». Время новостей. 2006 թ․ ապրիլի 4.
  5. «Парфёнов возвращается! И другие сюрпризы нового телесезона». ՌԻԱ Նովոստի. 2006 թ․ օգոստոսի 22.
  6. «Поглядим на дорогу». Независимая газета. 2007 թ․ հոկտեմբերի 12.
  7. «Об умных программах и беге в мешках». Время новостей. 2007 թ․ մարտի 7.
  8. «Старый конь «В мире людей» не испортит?». Собеседник. 2008 թ․ ապրիլի 13. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 21-ին.
  9. «Сергею Капице вручена «ТЭФИ» за личный вклад в развитие российского телевидения». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 21-ին.
  10. Владимир Высоцкий. «Письмо в редакцию передачи „Очевидное — невероятное“»