Ակներ գյուղի միջնակարգ դպրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ակներ գյուղի միջնակարգ դպրոց
Տեսակդպրոց
Հիմնադրված է1992
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏեղագրությունԱկներ
ՀասցեԱկներ գյուղ

Ակներ գյուղի միջնակարգ դպրոց, միջնակարգ դպրոց Հայաստանի Սյունիքի մարզի Ակներ գյուղում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև 1920 թվականը Ակներ գյուղում դպրոց չի եղել։ Աշակերտները սովորել են Վերիշեն գյուղի հնգամյա դպրոցում։ Որպես դպրոց ծառայում էին վերիշենցիներ Վարդան Դադալյանի և Գրիգոր Միրումյանի տները։ Հետահագում՝ մինչև 1931 թվականը Ակներում գործել է տարրական դպրոց՝ Իրիցին Խաշուն և Մկրտիչ Ալխասյանի տներում։

1931 թվականին շահագործման է հանձնվել Ակների նորակառույց տարրական դպրոցը, որը եղել է միհարկանի, ունեցել է 4 սենյակ։ Աշակերտները տարրական կրթություն ստացել են այստեղ, այնուհետև ուսումը շարունակել են Վերիշենի յոթնամյա դպրոցում։

Պատերազմից հետո Ակների ժողովրդի և Գորիսի շրջժողկրթբաժնի ուժերով կառուցվել է դպրոց։ 1947 թվականին աշակերտների թիվը 84 էր, 1962 թվականին՝ 120։

1992 թվականի սեպտեմբերի 1-ից Վերիշենի միջնակարգ դպրոցի շենքում սկսել է գործել Ակների առանձնացված կրթօջախը[1]։ Նույն թվականին Ակներում դպրոց կառուցելու նախագիծ մշակվեց և Ակների խանութի շենքը վերափոխվեց, հարմարացվեց դպրոցի։ 1995 թվականին Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի և գյուղի ժողովրդի ուժերով կազմվեց նոր նախագիծ։ 1998 թվականի հունիս ամսում շենքը շահագործման հանձնվեց։ Ակների նոր դպրոցի հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 1998 թվականի հունիսի 17-ին։ Հետագայում դպրոցի ետնամասում կառուցել է նաև սպորտային բացօթյա խաղահրապարակ, որի հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 1999 թվականի մայիսի 22-ին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «ԴՊՐՈՑԻ ՄԱՍԻՆ — Ակների միջնակարգ դպրոց». akner.schoolsite.am. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 21-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 9-ին.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լևան Սահակյան «Ակների պատմություն»