Ակյահի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ակյահի
Ծնվել է1800
ԾննդավայրՍտամբուլ, Օսմանյան կայսրություն

Ակյահի (1800, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - ՞), հայ աշուղ։ Բուն անունը եղել է Հարություն։

Ծնվել է Կ. Պոլսում։ Կրթությունն ստացել է ծննդավայրի հայկական վարժարանում։ Երիտասարդ հասակից հետևել է աշուղական արվեստին, ունեցել հաջողություն և իր վարպետների կողմից կոչվել Ակյահի, որ նշանակում է հմուտ, տեղյակ։ Հորինել և երգել է մեծ մասամբ սիրային և բարոյախոսական երգեր (թուրքերեն)։ Փնտրված երգիչ է եղել ուրախ հավաքույթներում, հարսանիքներում։ Նրա մասին հորինվել են մի շարք մանրավեպեր, որոնք վկայում են այդ աշուղի սրամտության, կատակախոսության մասին[1]։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Գառնիկ Ստեփանյան (1973). Կենսագրական բառարան, հատոր Ա. Երևան: «Հայաստան». էջ 60.