Ակիկո Վակաբայասի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
՝ Ակիկո Վակաբայաս
ճապ.՝ 若林映子
Akiko Wakabayashi.jpg
Ծնվել էօգոստոսի 26, 1941(1941-08-26)[1] (77 տարեկան)
ԾննդավայրՃապոնիա Օտա (հատուկ քաղաք), Տոկիո, Ճապոնիա
ՔաղաքացիությունՃապոնիա Ճապոնիա
ՄասնագիտությունԴերասան
Ակտիվ շրջան1958- 1971

Ակիկո Վակաբայաս (Ճապոներեն 若林映子, օգոստոսի 26, 1941(1941-08-26)[1], Օտա, Տոկիո, Ճապոնիա), ճապոնացի դերասանուհի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակիկոն ծնվել է 26 օգոստոսի 1941 թվականին Տոկիոյում: 17 տարեկանից սկսել է նկարահանվել, և իր կարերայի 13 տարիների ընթացքում նկարահանվել է 31 ֆիլմերում, որոնցից շատերը գրեթե անծանոթ են Ճապոնիայից դուրս։ 1971 թվականից հետո նա այլևս չի նկարահանվել, վնասվածքի պատճառով, որը ստացել էր նկարահանումների ընթացքում։

Ապրում ես միայն երկու անգամ

Ակիկոն 1966 թվականին առաջարկ է ստացել՝ նկարահանվելու Ջեյմս Բոնդի մասին հինգերորդ ֆիլմում– «Ապրում ես միայն երկու անգամ»: Նրան առաջարկել են Կիսսի Սուդզուկիի (Kissy Suzuki) փոքր դերը, իսկ նրա կոլեգային, Միե Համային, Բոնդի ընկերուհու՝ Սուկիի դերը։ Փորձերի ընթացքում պարզվում է որ Համեյի մոտ լավ չի ստացվում անգլերեն խոսելը, և այդ պատճառով աղջիկները «փոխվում են դերերով»: Դրանից հետո Ակիկոն խնդրել է փոխել իր հերոսուհու անունը Սուկիից՝ Ակի։

Հատուկ ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1962 - King Kong vs. Godzilla– Տամիե
  • 1964 - Dogora– Համակո
  • 1964 - Ghidorah, the Three-Headed Monster - Մաս Սելինա Սալնո, Սերգինի արքայադուստր
  • 1966 - What's Up, Tiger Lily?- Սուկի Յակի
  • 1967 - You Only Live Twice- Ակի, Ջեյմս Բոնդի ընկերուհի

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Person Profile // Internet Movie Database — 1990.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]