Ականիս (դաշտ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ականիս (այլ կիրառումներ)
Ականիս
ՏեղադրությունՄեծ Հայք Մեծ Հայք

Ականիս կամ Ականից դաշտ, Ականիք, դաշտ Մեծ Հայքի Այրարատի Շիրակ գավառում, Կարս գետի ստորին հոսանքի շրջանում։ Հիշատակել է Սեբեոսը՝ 6-7-րդ դարերի դեպքերի կապակցությամբ։ Ըստ Ղևոնդ Ալիշանի՝ սա Շիրակավան քաղաքի մոտ ընկած դաշտն է՝ Ախուրյանի ափին[1]։

Բառի ծագումնաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հավանաբար ծագում է հայերեն ակն (ական)՝ աղբյուր բառից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 131 — 992 էջ։