Ախտախանա (Սալմաստ)
Գյուղ | ||
---|---|---|
Ախտախանա | ||
اختهخانه | ||
Երկիր | ![]() | |
Օսթան | Արևմտյան Ադրբեջան | |
Շահրեստան | Սալմաստ | |
Բնակչություն | 587 մարդ (2006) | |
|
Ախտախանա (պարս.՝ اختهخانه), գյուղ Իրանի հյուսիս-արևմուտքում, Պարսկահայաստանում` Արևմտյան Ադրբեջանի Սալմաստ շահրեստանում։ Գտնվում է Սալմաստ քաղաքից մոտ 8 կմ արևելք, արգավանդ հարթավայրում` Ուրմիա (պատմական Կապուտան) լճի նախկին հյուսիսարևմտյան ափից ոչ հեռու[1]։ Բնակչությունը 2006 թվականի մարդահամարի տվյալներով կազմել է 587 մարդ (2006)[2]։
Նախկինում եղել է Սալմաստի գավառի հայաբնակ գյուղերից մեկը։ 1913 թվականին ունեցել է 50 տուն` 350 հայ բնակիչ[1]։ Այլ տվյալներով Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին բնակչությունը կազմել է 80 տուն[3]։ Ունեցել է Սուրբ Աստվածածին եկեղեցի` կառուցված 1342 թվականին, վերանորոգված` 1891 թվականին[4], որը կիսավեր վիճակում պահպանվել է[5]։ Գյուղի հայ բնակչությունը մեծապես տուժել է Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ[3]. ներկայումս բնակիչները քրդեր են[5]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Հակոբյան, Թ.Խ.; Բարսեղյան, Ստ.Տ.; Մելիք-Բախշյան, Հ.Խ. (1986). «Ախտախանա». In Աղայան, Է.Բ. (ed.). Հայաստանի եւ հարակից շրջանների տեղանունների բառարան, Հատոր 1. Երևան: Երևանի Համալսարանի Հրատարակչություն. էջ 123. Վերցված է 2024 թ. հունիսի 30-ին.
- ↑ «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1385 (2006)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2011 թ. սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2022 թ. սեպտեմբերի 25-ին.
- ↑ 3,0 3,1 «Ռազմական գործողութիւնները Հիւսիսային Իրանում եւ քրիստոնեայ բնակչութեան (հայերի եւ ասորիների) կոտորածները 1914-1916թթ».
- ↑ J.S. Tchalenko; M. Berberian. «The Salmas (Iran) Earthquake of May 6th, 1930» (PDF). Վերցված է 2014 թ․ ապրիլի 19-ին.
- ↑ 5,0 5,1 «Ատրպատականի առաջնորդն այցելեց Րաֆֆու ծննդավայր».