Ախիլիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ախիլիա
Տեսակհիվանդություն
Բժշկական մասնագիտությունաղեստամոքսաբանություն
ՀՄԴ-10K31.8 և K86.8

Ախիլիա (հին հունարեն՝ ἀ - ժխտական մասնիկ և χυλός - հյութ), աղաթթվի և պեպսինի բացակայությունը ստամոքսահյութում։

Ստամոքսի ինքնուրույն հիվանդություն է (գեղձերի ապաճում) կամ ստամոքսի քաղցկեղի, տուբերկուլոզի, քրոնիկական մալարիայի, չարորակ սակավարյունության ախտանիշ։

Ախտորոշում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ախտորոշման համար անհրաժեշտ է ստամոքսահյութի հետազոտություն։

Բուժում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուժումը՝ դյուրամարս սնունդ, աղաթթվի, պեպսինի, ենթաստամոքսային գեղձի պատրաստուկների ընդունում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 199