Ալ-Բաղավի (Ղուրանի մեկնաբան)
| Ալ-Բաղավի արաբ․՝ البغوي | |
|---|---|
| Ծնվել է | 1041 կամ 1044[1] |
| Ծննդավայր | Բաղշուր, Աֆղանստան |
| Մահացել է | 1122[1] |
| Մահվան վայր | Մարվ ալ-Ռուդ, Մեծ Խորասան, Աբբասյան խալիֆայություն |
| Կրոն | իսլամ |
| Երկեր | Թաֆսիր ալ-Բաղավի, Մասաբի ալ-Սուննա և Sharh al-Sunna? |
| Մասնագիտություն | մուհադիս, մուֆասիր, աստվածաբան և իրավագետ |
Ալ-Բաղավի (լրիվ անունը՝ Աբու Մուհամմադ ալ-Հուսեյին իբն Մասուդ իբն Մուհամմադ ալ-Ֆարրա ալ-Բաղավի արաբ․՝ ابو محمد حسین بن مسعود بغوی, 1041 կամ 1044[1], Բաղշուր, Աֆղանստան - 1122[1], Մարվ ալ-Ռուդ, Մեծ Խորասան, Աբբասյան խալիֆայություն), պարսիկ մուսուլման մուֆասիր, Ղուրանի մեկնաբան, հադիթ գիտնական և Շաֆիի ֆաքիհ։
Կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Առավել հայտնի է իր մեծագույն գործով՝ Մաալիմ աթ–Թանզիլ-ով։ Ալ-Բաղավիի լրիվ անվանման մեջ «Ալ-Ֆարրան» վկայակոչում է կապը մորթեղենի առևտրի հետ իսկ «Ալ-Բաղավին»՝ հղում է իր հայրենի քաղաք Բաղին կամ Բաղշուրին Հերաթի և Մարվ ալ-Ռուդի միջև միջև։ Ալ-Բաղավին մահացել է Մարվ ալ-Ռուդ քաղաքում։ Ալ-Բաղավին նաև հայտնի է այնպիսի գործերով, ինչպիսիք են Շարհ Աս-Սուննա և Մասաբի Աս-Սուննա, վերջինս Աս-Թաբրիզիի լրացումներով հայտնի է դարձել որպես Միշկահ ալ-Մասաբի՝ (Հիջրայի 741 թվական)։ Նա ալ-Քադի Հուսեյինի աշակերտն էր։
Աշխատություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մաալիմ աթ-Թանզիլ, հայտնի է նաև որպես Թաֆսիր ալ-Բաղավի (معالم التنزيل المعروف بتفسير البغوي)
- Աթ-Թահդիբ ֆի Ֆիքհ ալ-Իմամ աշ-Շաֆիի (التهذيب في فقه الإمام الشافعي)
- Շարհ աս Սուննա (شرح السنة)
- Մասաբի աս-Սուննա (مصابيح السنة)
- Ալ-Անվար ֆի Շամաիլ ան-Նաբի ալ-Մուխթար (الأنوار في شمائل النبي المختار )
- Ալ-Ջամ բայն աս-Շահիհայն (الجمع بين الصحيحين)
- Ալ-Արբաին Հադիթա (الأربعين حديثاً)
- Մաջմուա մին ալ-Ֆատավա (مجموعة من الفتاوى)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Deutsche Nationalbibliothek Record #118870130 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.