Ալֆրեդո Բալդոմիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ալֆրեդո Բալդոմիր
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 27, 1884(1884-08-27)[1]
ԾննդավայրՊայսանդու, Ուրուգվայ
Մահացել էփետրվարի 24, 1948(1948-02-24)[2] (63 տարեկան)
Մահվան վայրՄոնտեվիդեո, Ուրուգվայ
ՔաղաքացիությունFlag of Uruguay.svg Ուրուգվայ
ԿրթությունՀանրապետական համալսարան
Մասնագիտությունճարտարապետ, քաղաքական գործիչ և ռազմական գործիչ
Զբաղեցրած պաշտոններՈւրուգվայի նախագահ
Քաղաքական կուսակցությունԿոլորադոյի կուսակցություն
Alfredo Baldomir Վիքիպահեստում

Ալֆրեդո Բալդոմիր (իսպ.՝ Alfredo Baldomir Ferrari, օգոստոսի 27, 1884(1884-08-27)[1], Պայսանդու, Ուրուգվայ - փետրվարի 24, 1948(1948-02-24)[2], Մոնտեվիդեո, Ուրուգվայ), ուրուգվայցի ռազմական և քաղաքական գործիչ, ճարտարապետ, Ուրուգվայի նախագահ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1884 թվականին Պայսանդուում, նրա ծնողներն էին Ֆրանսիսկո Բալդոմիրն ու Էուխենիա Ֆերարին: Նա բանակ է գնացել 1900 թվականին և ուսումնասիրել ճարտարապետություն և ինժեներական գործ: Նա նախագծել է բազմաթիվ հայտնի շենքեր Ուրուգվայում, ի վերջո ղեկավարել է բանակային կորպուսի ինժեներներին և աշխատել է որպես պրոֆեսոր:

1905 թվականին սկսել է ռազմական կարիերան: Լինելով Մոնտեվիդեոյի ոստիկանության պետ՝ 1933 թվականին պաշտպանել Է նախագահ Գաբրիել Տերայի կողմից իրականացված հեղաշրջումը, որի արդյունքում լուծարվել է խորհրդարանը, և եկել է ուրուգվայական պատմության շրջանը, որը հայտնի է որպես «Տերայի դիկտատուրա»: Նոր կառավարությունում Բալդոմիրը զբաղեցրել է պաշտպանության նախարարի պաշտոնը, 1935 թվականին ստացել է գեներալի կոչում:

1938 թվականի նախագահական ընտրություններին, որոնք անցկացվել են 1934 թվականի Սահմանադրությանը համապատասխան, թույլ չեն տվել մասնակցել «բատլիզմի» հետևորդներին և Անկախ ազգային կուսակցության ներկայացուցիչներին, այդ ֆոնի վրա հեշտությամբ հաղթել է Ալֆրեդո Բալդոմիրը: Չնայած ֆաշիստական Գերմանիայի և Իտալիայի հետ երկրի սերտ կապերին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի սկսվելուց հետո նա սկսել է հեռու մնալ նրանցից (մասնավորապես, Լա Պլատայի մարտից հետո 1939 թվականի դեկտեմբերի 13-ին նա թույլ չտվեց գերմանական ծանր հածանավին՝ «Ծովակալ Գրաֆ Շպեեին», Մոնտեվիդեոյում մնալ միջազգային իրավունքով սահմանված եռօրյա ժամկետից ավելի երկար, ինչը թույլ չտվեց վերանորոգել նավը, և այն ստիպված ջրասույզ արվեց չեզոք ջրերում):

1942 թվականի փետրվարի 21-ին, իր նախագահական ժամկետի ավարտից ոչ շատ առաջ, Բալդոմիրն արեց այն, ինչ մամուլն անվանեց «լավ հեղաշրջում». նա երկրում արտակարգ դրություն մտցրեց, երկարաձգեց իր նախագահական ժամկետը և ընդունեց նոր Սահմանադրություն, որտեղ վերականգնվեցին 1934 թվականի Սահմանադրությամբ վերացված ժողովրդավարական դրույթները: Այդ ժամանակ էլ խզվել են դիվանագիտական հարաբերությունները Գերմանիայի և Իտալիայի հետ: Բալդոմիրի ռեժիմը սկսել են անվանել «դիկտաբլանդա» (իսպանական բառերի համադրություն, որոնք նշանակում են «դիկտատուրա» և «փափուկ»):

1943 թվականին անցկացվել են նոր Սահմանադրությանը համապատասխան ընտրություններ, որտեղ հաղթել է Խուան Խոսե դե Ամեսագան:

Հեռանալով նախագահի պաշտոնից՝ Ալֆրեդո Բալդոմիրը 1943-1946 թվականներին գլխավորել է Ուրուգվայի Արևելյան Հանրապետության բանկը[3]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France идентификатор BNF (фр.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 https://nomada.uy/guide/view/authors/272
  3. Diego Aboal and Gabriel Oddone։ «Reglas versus Discrecionalidad: La Política Monetaria en Uruguay entre 1920 y 2000»։ Banco Central del Uruguay