Ալտո Կարիրի ազգային պարկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox plant.png
Ալտո Կարիրի ազգային պարկ
Parque Nacional do Alto Cariri
Floresta Montana.jpg
Տեսակազգային պարկ
Կազմված էԱնտլանտյան անտառ
ԵրկիրFlag of Brazil.svg Բրազիլիա[1]
ՎարչատարածքԻտամարաժու
Հիմնվել է2010
Մակերես19 238 հեկտար
ԿառավարումԲրազիլիայի դաշնային կառավարություն
Ալտո Կարիրի ազգային պարկը գտնվում է Բրազիլիաում
Ալտո Կարիրի ազգային պարկ

Ալտո Կարիրի ազգային պարկ (պորտ.՝ Parque Nacional do Alto Cariri), ազգային պարկ Բրազիլիայում։

Տեղագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալտո Կարիրի ազգային պարկը գտնվում է Բահիա նահանգի Գուարատինգա մունիցիպալիտետում[2]։ Ունի 19238 հա տարածք[3]։

Պարկն Ատլանտյան անտառ բիոմում է[3]։ Կարիրի լեռնազանգվածի արևելյան կողմը խոնավ է և զբաղեցված լեռնային խոնավ անտառով։ Դեպի արևմուտք այն ավելի չոր է, ու կիսատերևաթափ անտառն աստիճանաբար դառնում է գերիշխող։ Կարիրի լեռնազանգվածի հյուսիսային հատվածում անտառները մոտ են Ժեկիտինիոնիա ցածրավայրի կիսատերևաթափ անտառին։ Ամենաբարձր և կտրուկ բլուրների գագաթներին կան քարքարոտ դաշտեր` ժայռերով, բրոմելների, խոլորձների, կակտուսների և ձարխոտերի բազմաթիվ տեսակներով։ Գոյություն ունեն երկկենցաղների 35 տեսակներ, որոնցից ինը էնդեմիկ են, իսկ չորսը նոր են գիտության համար[4]։

Կառավարում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալտո Կարիրի ազգային պարկը ստեղծվել է 2010 թվականի հունիսի 11-ի դաշնային հրամանագրով՝ մոտավորապես 19264 հա տարածքով[2]։ Այն դարձել է Կենտրոնական Ատլանտյան անտառ էկոլոգիական միջանցքի մի մասը, որը ստեղծվել է 2002 թվականին[5]։ Պարկը դասվում է Բնության պահպանության միջազգային միության II կատեգորիային (ազգային պարկ)։ Նպատակն է պահպանել Ալտո Կարիրի լեռնային համակարգը, ապահովել վտանգված թռչունների և կենդանիների կենսունակ բնակչությունը, հատկապես՝ Brachyteles hypoxanthus տեսակի սարդ-կապիկների, ինչպես նաև պահպանել ու վերականգնել ջրբաժան գծերն ու ջրային ուղիները, աջակցել կրթության, շրջակա միջավայրի մեկնաբանության, ռեկրացիայի, էկոտուրիզմի և գիտական հետազոտությունների զարգացմանը։ Կառավարվում է Չիկո Մենդեսի Կենսաբազմազանության պահպանության ինստիտուտի կողմից։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]